Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խոշորացումից հետո իրենց կյանքը չի լավացել։ Կուտակված խնդիրների մեծ մասն էլ դեռ լուծում չի ստացել. «Փաստ»

Նոյեմբեր 09,2017 12:48

Համայնքների խոշորացման արդյունքում Սյունիքի մարզի Սառնակունք բնակավայրը Գորայքի կազմում է ընդգրկվել։ Արդեն մեկ տարուց ավելի է այս համայնքները միավորվել են։ Տեղի բնակիչները «Փաստ» օրաթերթի հետ զրույցում ասացին, որ խոշորացումից հետո իրենց կյանքը չի լավացել։ Կուտակված խնդիրների մեծ մասն էլ դեռ լուծում չի ստացել։ Այստեղ օրակարգային հարցը ճանապարհների վերանորոգումն է։ Վերջերս, սակայն, այն մասամբ լուծվել է։ Մայրուղուց համայնք տանող ճանապարհը բարեկարգվել է։

«480 մետր ճանապարհ է միայն նորոգվել, բայց մնացածը նույն վիճակում է գտնվում»,- տեղեկացրին նրանք։

Սառնակունքի փողոցները քարուքանդ վիճակում են։ Մեքենաները դժվարությամբ են տեղաշարժվում։ Ձյունից եւ անձրեւից հետո էլ գյուղացիները տեղից տեղ շարժվել չեն կարողանում։

«Սաղ ցեխ է ու կեղտ, ամռանն էլ՝ փոշի։ էրեխեքը չեն կարողանում խաղալ, մաքուր հագցնում ես՝ ցեխ ու կեղտ են լինում»,- դժգոհեցին գյուղացիները։

Նրանք հույս էլ չունեն, որ մնացած փողոցները կբարեկարգվեն։ Տեղացիների խոսքով՝ կատարած աշխատանքով աչքակապոցի արեցին, իրենք կշարունակեն ցեխի ու փոշու հետ կռիվ տալ։

Հաջորդ լուծում չստացած խնդիրը խմելու ջրի որակն է։ Ջրի մանրազերծում չի կատարվում։ Մարդիկ այն օգտագործում են՝ չիմանալով ինչ որակի ջուր են խմում։

Մանյա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930