Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արտուշ Գաբրիելյանը զրուցել է Եղնուկյանի հետ. նա կրկին առողջական խնդիրներ ունի (Տեսանյութ)

Նոյեմբեր 09,2017 12:44

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Լամբարյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդգես Գեւորգյանի, Մանվել Աթոյանի,
Աշոտ Պետրոսյանի, նաեւ՝ Կարո Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի գործով հերթական դատական նիստն է՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

Ամբաստանյալներից Կարո Եղնուկյանը, որը մեղադրվում է զինված խմբին օժանդակելու մեջ, կրկին առողջական խնդիրների պատճառով չէր ներկայացել նիստին:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կողմերին հայտնեց. «Նիստի մեկնարկից առաջ մոտ քսան րոպե նրա հետ զրուցել եմ միջանցքում: Ճնշումը բարձրացել է, գուցե կրկին կարիք լինի բուժօգնություն ստանալու: Նա հայտարարում է, որ նիստերը կարող ենք անցկացնել առանց իր եւ իր պաշտպանների, սակայն գիտենք, որ այդպես չի լինում»:

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանի պնդմամբ՝ նիստի ներկայանալ՝ նշանակում է ինքնազգացողության կտրուկ անկումներ ունենալ, ուստի ինքը դատարան կգա այն ժամանակ, երբ դատավարական գործողությունը կառնչվի իրեն:

Եղնուկյանի, նաեւ նրա շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանի բացակայության պատճառով, ըստ օրենքով սահմանված կարգի, նիստը հետաձգվեց մինչեւ հաջորդ հինգշաբթի՝ նոյեմբերի 16-ը, իսկ մինչ այդ դատավորը խոստացավ փորձել լուծումներ գտնել ամբաստանյալներից ոմանց կողմից բարձրացված խնդիրների առնչությամբ:

Մանրամասն՝ քիչ ուշ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930