Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ա՛յ, դուք, եթե գիտության մասին եք մտածում, սրա՛ համար պետք է անհանգստանայիք ու դուրս գայիք փողոց. «Փաստ»

Նոյեմբեր 09,2017 12:40

Ուսանողները դուրս են եկել, իրենց ասելով՝ տարկետման իրավունքի վերացման դեմ, որը նախատեսվում է զինվորական ծառայության վերաբերյալ նոր օրինագծով։

Այնքան ողջունելի է, որ մեր երիտասարդները քաղաքացիական առումով ակտիվ են, ցուցաբերում են հստակ դիրքորոշում՝ հասարակական այս կամ այն հարցի վերաբերյալ։ Կարծում եմ, չեք ժխտի, որ ամենքիս ուզածն էլ հենց դա է: Կամ որ նույնն է՝ տարիներ շարունակ հենց այդ ենք երազել՝ երիտասարդն իրեն զգա այս երկրի տերը, որովհետեւ վաղը իր ձեռքում է հայտնվելու նրա ղեկը։

Ուսանողները նախաձեռնություն են ստեղծել ու փորձում են կազմակերպված ձեւով հասնել օրինագծի չեղարկմանը։ Ու պատճառաբանում են, որ դա բխում է մեր երկրում գիտության զարգացման վերաբերյալ իրենց մտահոգություններից, ուսանողը պետք է ունենա կրթության անընդհատության իրավունք։ Եվ այլն, եւ այլն։

Սակայն՝ հարց, այս ուսանողն ինչու է կռվում հետեւանքների դեմ։ Ի վերջո լավ օրից չէ, որ մեր երկրում, իրենց արտահայտությամբ՝ վերացվում է տարկետման իրավունքը, եւ բոլոր երիտասարդներին քշում են բանակ։

Բա ի՞նչ անեն, երկրում մա՞րդ է մնացել, որ բանակը համալրվի։ Մենք ի՞նչ գիտենք, թե բանակի համալրման հարցում ինչպիսի՞ իրավիճակ է ստեղծվել, որ իշխանություններն այս քայլին են դիմում։ Գուցե, իրո՞ք, դրա անհրաժեշտությունը կա, գուցե, իրո՞ք, վիճակն օրհասական է։

Հիմա, երբ հարցը հասել է հենց անձամբ իրենց՝ ուսանողներին, ելել են ոտի ու ասում են՝ մեզ բանակ մի տարեք։ Ու բոլորը դարձել են ուսումնատենչ ու կրթության ու գիտության ջատագով։

Ա՛յ, ուսանողներ, բա դուք այսքան ժամանակ չե՞ք տեսնում, որ մենք միակ երկիրն ենք, որտեղ վճարում են, որպեսզի չսովորեն։ Ասել է թե՝ վճար՝ չսովորելու դիմաց։ Ինչու այս համակարգի դեմ դուրս չեք գալիս։ Վստահ եմ՝ անձամբ ձեզնից յուրաքանչյուրը մի քանի անգամ փող է սահեցրել դասախոսի գրպանը, որպեսզի գնահատական ստանա։

Ա՛յ, դուք, եթե գիտության մասին եք մտածում, սրա՛ համար պետք է անհանգստանայիք ու դուրս գայիք փողոց:

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930