Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վերջին տարիներին ծնելիությունը Հայաստանում կրճատվել է կիսով չափ. «168 ժամ»

Նոյեմբեր 09,2017 12:34

2000թ. 100 աղջկա հաշվարկով Հայաստանում ծնվել է 120 տղա։ Վիճակագիրները մշտապես նշում են, որ տղաների ծնունդի բնական ցուցանիշը 102-103-ն է։ Այսինքն՝ ապագա ծնողները մեր երկրում՝ պարզելով ծնվելիք երեխայի սեռը, հրաժարվում են աղջիկ երեխայից։

Բայց այս խնդիրը վերջին տարիներին շտկվելու միտում ունի՝ 2013–15թթ. 100 աղջկա հաշվով Հայաստանում ծնվել է 113 տղա, իսկ 2016-ին՝ 112։ Սա էական սեռային շեղում է։

Զուտ վիճակագրության տեսանկյունից տարեգիրքը ներկայացնում է, որ 1990թ. հետ համեմատ վերջին տարիներին ծնելիությունը Հայաստանում կրճատվել է կիսով չափ։ 1990թ. մեր երկրում ծնվել է մոտ 80 հազար երեխա։ Իսկ վերջին տարիներին ծնունդների թիվը համարյա 40 հազար է։ Այս միտումներից պարզ է դառնում, որ չորս միլիոնանոց Հայաստանի տեսլականը վտանգված է։

Տեղեկագիրը մեկ փաստ էլ է արձանագրել, որ բոլորովին բնորոշ չէ «հայու գենին»։ Պարզվում է, որ կանանց առաջին ամուսնության միջին տարիքն ավելի բարձր է, քան առաջին երեխային ծնող մոր միջին տարիքը։ Իսկ սա հնարավոր է միայն մեկ պարագայում՝ երբ ամուսնության պաշտոնական գրանցումը տեղի է ունենում առաջնեկի ծնունդից հետո։Այս երեւույթն էլ, բնականաբար, ազգագրագիտական վերլուծության կարիք ունի։

Սեռային խտրականության դեմ պայքարող ակտիվիստների քննադատությունից խուսափելու համար բերենք նաեւ այն փաստերը, որոնք կարելի է համարել խտրականության արդյունք։ Տղամարդկանց միջին թոշակը Հայաստանում ավելի բարձր է՝ կազմում է 42 հազար 313 դրամ կանանց 39 հազար 165 դրամի դիմաց։

Տնտեսության առանձին ոլորտներում կանանց ներգրավվածության եւ աշխատավարձի չափի ցուցանիշները բոլորովին համահունչ չեն ժողովրդագրության տեսանկյունից։ Օրինակ՝ ֆինանսական եւ ապահովագրության ոլորտում կանանց աշխատավարձը կազմում է այդ ոլորտի տղամարդկանց աշխատավարձի 55,6 տոկոսը:

Արա ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930