Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սոբչակը ԱՄՆ-ին խնդրել է պատժամիջոցներն ուղղել կոնկրետ անձանց դեմ, ոչ թե ռուս ժողովրդի

Նոյեմբեր 09,2017 11:34

Ռուս լրագրող Քսենյա Սոբչակը, որն ավելի վաղ ցանկություն էր հայտնել մասնակցել Ռուսաստանի 2018թ. նախագահական ընտրություններին, CNN հեռուստաալիքի հետ զրույցում ասել է, որ պաշտպանում է ամերիկյան պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, բայց դրանք պետք է լինեն թիրախավորված:

«Ես կարծում եմ, որ Ռուսաստանն է պատասխանատու այն սարսափելի միջազգային հարաբերությունների համար, որոնք ձևավորվել են: Մենք խախտել ենք միջազգային իրավունքի նորմերը. միջազգային իրավունքի համաձայն՝ Ղրիմն ուկրաինական է»,- ասել է նա:

Միաժամանակ, Սոբչակի խոսքով՝ ԱՄՆ-ը պետք է իր պատժամիջոցային քաղաքականության մեջ տարանջատում մտցնի Ռուսաստանի իշխանությունների և հասարակ քաղաքացիների միջև:

«Խնդրում եմ առանձնացրեք, որ Պուտինը Ռուսաստան չէ: Ռուսաստանը մեծ է, և շատ մարդիկ անգամ չեն աջակցում նրա քաղաքականությանը: Մի բան է, երբ պատժում ես Պուտինի հետ կապված որոշ օլիգարխների՝ պատժամիջոցներով և այլ մեթոդներով, և դա ճիշտ է, ես պաշտպանում եմ այդ պատժամիջոցները: Բայց այլ բան է, որ, օրինակ, այսօր Ռուսաստանում ուսանողները չեն կարող ստանալ ամերիկյան վիզա, դա ազնիվ չէ նրանց նկատմամբ, որովհետև ինչու պետք է ռուս մարդիկ պատժվեն այն քաղաքական գործիչների կամ այն մարդու պատճառով, որին իրենք չեն աջակցում, և որը թույլ չի տալիս մեզ արդար ընտրություններ անցկացնել »,- նկատել է Սոբչակը:

Խոսելով իր նախագահական նկրտումների մասին՝ Սոբչակն ասել է, որ կարող է համոզել մարդկանց մասնակցել ընտրություններին և քվեարկել համակարգի դեմ, քվեարկել Քսենյա Սոբչակի օգտին»:

«Ինձ օրինականություն է տալիս վերջին 6 տարիների իմ պայքարը վարչակարգի դեմ: Ես եղել եմ այն մարդկանց թվում, ովքեր դուրս են եկել ցույցի, ես եղել եմ այն լրագրողների թվում, ովքեր մեծ աշխատանք են տարել անկախ ռուսական հեռուստաալիքներից մեկում՝ ցույց տալու համար Պուտինի վարչակարգի իրական դեմքը»,- ասել է Սոբչակը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930