Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արտակ Դավթյան. «Մեր տաղանդաշատ ուսանողների համար, ում հետ մենք կապում ենք վաղվա գիտության հույսը, այդ տարկետումը կպահպանվի». «Հրապարակ»

Նոյեմբեր 09,2017 11:22

Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ, ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Դավթյանը, որը մինչ այդ ղեկավարում էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, անդրադարձավ տարկետման իրավունքի վերացման դեմ արդեն մի քանի օր դասադուլ հայտարարած ուսանողների բողոքին եւ նկատեց, որ առաջին ընթերցում անցած նախագիծը կարծրացած չէ, եւ հարկավոր է կոմպրոմիսի գալ՝ «փոխադարձ հարգանքի եւ քննարկումների» միջոցով։

Վիգեն Սարգսյանն ասում էր, որ օրենքի գաղափարախոսությունն այն է, որ բոլորի մոտ արմատավորվի բանակում ծառայելու գիտակցությունը։ Եթե այս օրենքը կիրառության մեջ դրվի, կարո՞ղ եք վստահեցնել որ բոլորը ծառայելու են, այդ թվում՝ իշխանության ներկայացուցիչներն ու նրանց զավակները։

– Բնական է, որ երբ ասում ենք, թե բոլորը պետք է ծառայեն, դնում ենք բացարձակ նպատակ, մենք ձգտում ենք դրան, բայց եթե վաղը մեկ-երկու դեպք ունենանք, դա ամենեւին չի նշանակում, որ սա բոլորի համար չարվեց։

Մի մոռացեք, որ մեր տաղանդաշատ ուսանողների համար, ում հետ մենք կապում ենք վաղվա գիտության հույսը, այդ տարկետումը, բնականաբար, կպահպանվի։ ԿԳ հաստատություններում դա նկատելի է, ու այդ պոտենցիալը նկատելով՝ առաջարկվելու է կառավարությանը՝ ուսման հիմքով տարկետում ձեւակերպել այդ անձանց համար։

Պարոն Դավթյան, իսկ ի՞նչ երաշխիք, որ տարկետումը բանակից խուսափելու ճանապարհ ընտրածներն այդ օրենքից հետո զինկոմիսարիատների միջոցով

իրենց հարցերը չեն լուծի, եւ ընդամենը ճանապարհներն են փոխվում։

– Իսկ ի՞նչ եք կարծում՝ մենք չենք գույքագրել եւ չենք գնահատում իրավիճակը եւ քայլեր չե՞նք ձեռնարկում։ Իմ պաշտոնական պարտականությունների մեջ է քայլեր առաջարկելը, ինչն առաջիկայում կներկայացվի պաշտպանության նախարարին։ Առաջարկությամբ պետք է Ձեր նշած երեւույթը հնարավորինս

կարողանանք բացառել, առողջները, միանշանակ, պետք է զորակոչվեն։ Այդ ամենը քննարկումների, լսումների միջոցով նորից կանցնի։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930