Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տարկետման հարցը շահարկելու միտումներ են նկատվում. «Հայոց Աշխարհ»

Նոյեմբեր 09,2017 11:06

Պարտադիր ժամկետային զինծառայության տարկետման գործող կարգը չփոխելու պահանջով հիմնականում ԵՊՀ եւ պետական մի քանի այլ բուհերի պետպատվերով (անվճար) սովորող ուսանողների բողոքի ակցիաները երեկ շարունակվեցին:

Ի լրումն, ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը երեկ հանդիպեց բողոքող ուսանողների տասը հոգանոց պատվիրակությանը, եթե կարելի այդպես արտահայտվել: Այս հանդիպումն ամենից առաջ ուշագրավ է նրանով, որ նախօրեին, բողոքավոր ուսանողները չէին մասնակցել ուսանողության հետ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպմանը: Մի բան, որ, մեղմ ասած, առնվազն տարօրինակ է:

Ըստ որում՝ բողոքի ակցիաների ակտիվ մասնակիցների, եթե ոչ՝ նախաձեռնողների հաջորդած բացատրությունները, թե՝ ինչու չեն գնացել, է՛լ ավելի տարօրինակ են հնչում:
Բայց, նախ, տեղի ունեցած հանդիպման մասին: ԿԳ նախարարը հարց էլ է ուղղել բողոքող ուսանողներին. «Հայրենիքի հանդեպ պարտականությունը բոլորի՞ համար է, թե՞ ոչ: Դուք միայն հետեւանքներից եք խոսում, խոսեք բովանդակությունից, նոր հետո սկսենք հասկանալ հետեւանքները»:

Ուսանողները նշել են, որ վստահության մթնոլորտի խնդիր կա նախարարության ու ուսանողների միջեւ:

Հետաքրքիր է ուսանողներից մեկի բերած փաստարկը: Մասնավորապես, թե՝ տարկետման ինստիտուտի սահմանափակելու օրինագծով սոցիալական արդարությունը չի վերականգնվի, քանի որ կան շատ այլ ոլորտներ, որոնք օգտագործում են բանակից ազատվելու համար, օրինակ, առողջապահական համակարգում: Ըստ այդմ. «Մինչեւ այդ ոլորտներում չի ապահովվել համապատասխան կարգ ու կանոն, այս ոլորտում կատարել փոփոխություն պաշտպանության նախարարության առաջ քաշած նախագծով, տրամաբանական չէ»:

Մեր տպավորությամբ, սա եւ նմանօրինակ փաստարկն ավելի շուտ դեմագոգիայի են նմանվում: Այսինքն՝ եթե առողջապահության ոլորտում կան սողանցքեր, ապա կրթության ոլորտում եղածները պետք է այդպես էլ թողնե՞լ: Տրամաբանությունը ո՛րն է:

Բերվել է կոնկրետ օրինագիծ, կոնկրետ դրույթներ են առաջարկվում, որոնք փակում են անվճար (պետպատվերով) ուսանող, ապա նույն տարբերակով ասպիրանտուրա «դասավորվելու» զարտուղի եւ կոռուպցիոն ճանապարհները:

Այդ քայլերը չկատարվե՞ն, որովհետեւ զարտուղի ճանապարհներին դիմողները հիվանդության տեղեկա՞նք կարող են գնել: Եվ հետո. իսկ ո՞վ է ասել, որ կյանքի կոչվող ու նախատեսվող սկզբունքային փոփոխությունները շրջանցելու են առողջապահության ու մյուս՝ խնդրին առնչվող ոլորտները:

Ա. Հակոբյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930