Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իսրայելի կրկնակի դեմարշը. «Հայոց Աշխարհ»

Նոյեմբեր 09,2017 10:38

Վերջին օրերին մեր վերլուծաբանների ուշադրության կենտրոնում է հայտնվել Հայաստանի արտգործնախարար Է.Նալբանդյանի Իսրայել կատարած այցն ու դրա հնարավոր հետեւանքները։

Այդ կապակցությամբ արձանագրվում է երկու ակնհայտ իրողություն.
Առաջին՝ արտգործնախարարին ուղղված Իսրայելի ղեկավարության պաշտոնական հրավերը եւ նրա հանդեպ վերաբերմունքը ոչնչով չէր տարբերվում որեւէ երկրի առաջին դեմքին ցուցաբերվող ուշադրությունից, քանզի Է.Նալբանդյանը փաստորեն արժանացավ ամենաբարձր մակարդակի ընդունելության։

Երկրորդ՝ քանի որ Ավետյաց երկրում տեղի ունեցած բանակցություններին հաջորդեց Իսրայելի վարչապետի ֆեյսբուքյան պաշտոնական էջում կատարված գրառումը՝ տարածաշրջանում սեփական ռազմական ներկայությունը հաստատելու Իրանի փորձերի եւ դրանց բացասական հետեւանքների մասին, այդպես էլ անհայտ է մնաց, թե ո՞րն էր նման միակողմանի մտահոգության հրապարակման շարժառիթը։

Արտաքուստ միմյանցից տարբերվող հիշյալ զույգ հաստատումների համադրումը հեռուն տանող քաղաքական համակցության տպավորություն է թողնում, քանի որ բոլորին են հայտնի Հայաստանի առանձնահատուկ հարաբերությունները Իրանի հետ։ Առաջին հայացքից թվում է, թե հրեական կողմը ցանկանում է անվստահության մթնոլորտ ստեղծել հայ-իրանական հարաբերություններում։

Սակայն հայերն ու իրանցիները նոր չեն ճանաչում իրար, ու քանի որ այդ հանգամանքը քաջ հայտնի է նաեւ Իսրայելին, դժվար թե այս ենթադրությունը լուրջ հիմք ունենա։

Ակնհայտ է նաեւ, որ Իրանի ռազմական ներկայության հետ կապված իսրայելական մտահոգությունը ոչ մի կապ չունի Հարավային Կովկասի հետ, քանի որ անցած շրջանում նույնպես այս հարցը բարձրացվել է Իսրայելի կողմից՝ Սիրիայում ստեղծված կացության համատեքստում։ Նախկինում դրա հասցեատերը եղել է Ռուսաստանի ղեկավարությունը։

Վարդան Գրիգորյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930