Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպես բարձրացնել իմունիտետը աշնանը

Նոյեմբեր 09,2017 13:30

Աշնանը մեր օրգանիզմը դառնում է խոցելի: Այն ամրապնդելու համար հաճախ կարելի է լսել, որ պետք է ամրապնդել իմունային համակարգը, որը համարվում է մեր օրգանիզմի պաշտպանողական համակարգը:

Ցածր իմունային համակարգի պատճառներից է քնի պակասը, որի դեպքում տեղի են ունենում փոփոխություններ ցիտոկինի համակարգի վրա: Ցիտոկիններն իմունային ազդանշանային մոլեկուլներ են: Ցիտոկինի համակարգի փոփոխությունների արդյունքում իջնում է բջջային իմունիտետը, որն էլ իր հերթին թուլացնում է իմունային համակարգը:

Վիտամիններով եւ հանքանյութերով սնունդը համարվում է սննդարար եւ առողջ սնունդ: Սա համարվում է մեր օրգանիզմի իմունային համակարգը բարձրացնող կարեւորագույն հանգամանքներից մեկը, քանի որ վիտամինները եւ հանքանյութերն օրգանիզմում արտադրում են հակաօքսիդանտներ, որոնք էլ բարձրացնում են իմունային համակարգը:

Վիտամիններով եւ հանքանյութերով հարուստ մթերքներից է բուլղարական պղպեղը: Աշնանը իմունիտետը բարձրացնող մթերքներից են նաեւ սոխն ու սխտորը, իմբիրը, մեղրը, մասուրով թեյը, ցիտրուսային մրգերը: Ուստի օրգանիզմը ամուր եւ առողջ պահելու համար հետեւեք, որ այս մթերքները լինեն ձեր սննդակարգում:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

08.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930