Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թթու կաղամբի մեջ C վիտամինի երկու տարատեսակ կա

Նոյեմբեր 09,2017 12:30

Հայտնի է, որ թթու դրած կաղամբը շատ օգտակար է։ Եթե թարմ կաղամբի մեջ պարունակվում է C վիտամինի մեկ տարատեսակ, ապա թթու կաղամբի մեջ կա C վիտամինի երկու տարատեսակ։ Կաղամբը դյուրամարս մթերք է. մարսվում է 1.5-2 ժամվա ընթացքում։

Կաղամբն անփոխարինելի է վահանաձեւ գեղձի գործունեության խանգարման դեպքում, քանի որ մեծ քանակությամբ յոդ է պարունակում։

Ծաղկակաղամբը շատ ավելի մեծ քանակությամբ վիտամիններ ու հանքային աղեր է պարունակում, քան սպիտակագլուխ կաղամբը։

Կաղամբի թարմ հյութ օգտագործելու դեպքում վերականգնվում է ատամների էմալը, բացվում է դեմքի գույնը։ Արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է խմել օրական 3 բաժակից ոչ պակաս։

Կաղամբի հյութից պետք է հրաժարվել միայն ենթաստամոքսային գեղձի բորբոքման դեպքում։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

08.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930