Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի». ԱԺ փոխնախագահ

Նոյեմբեր 08,2017 23:33

«ՀՀ-ն շարունակելու է նախաձեռնող քաղաքականություն իրականացնել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Դրա արդյունքում է, որ Գերմանիան, ԱՄՆ 48 նահանգները, Չեխիան, լատինամերիկյան երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»,-ՀՀԿ ԳՄ նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով այն փաստին, որ օրերս ԱՄՆ 48-րդ նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ասաց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ն շարունակելու է պայքարել թուրքական ժխտողականության դեմ, սակայն արտաքին քաղաքականության շրջանակներում գլխավոր հարցը մնում է Արցախյան հակամարտության խաղաղ եւ հայանպաստ կարգավորումը:

«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի: Ուշ թե շուտ հասնելու ենք Արցախի հանրապետության միջազգային ճանաչմանը»,-նշեց նա:

Խոսելով նաեւ ԱԺ հանձնաժողովներում քննարկումների մասին՝ Էդուարդ Շարմազանովը համոզմունք հայտնեց. «Գտնում ենք, որ բյուջեն իրատեսական է եւ հնարավորություն է տալու  4.5-5 տոկոսանոց տնտեսական աճ ապահովել: Մենք սովորական եւ հանգիստ ենք վերաբերվում քննադատություններին: Ընդդիմության գործը, նախևառաջ քննադատելն է,  իսկ իշխանությանը՝ գործ անելը, երբեմն էլ՝ առարկայական քննադատություններին պատասխանելը»:

Ինչ վերաբերում է կիրակի կայացած ՏԻՄ ընտրություններին, ՀՀԿ խոսնակը հայտնեց, որ ընտրված անկուսակցական երեք համայնքապետեր ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում են ներկայացրել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930