Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. հոկտեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 4 դեպք, որոնցից մարտական է մեկը:
Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները մահվան 4 դեպքից հայտնել են միայն մեկի մասին:
Կորուստներ
Հոկտեմբերի 8-ին Լենքորանում հուղարկավորել են Ադրբեջանի Աղդամի շրջանի զորամասերից մեկում սպանված զինծառայող Իսաև Սալեհ Վալեհ օղլուին (Saleh Valeh oğlu İsayev):
Հոկտեմբերի 14-ին հայտնի է դարձել, որ նույն ամսում Ադրբեջանի Ֆիզուլի շրջանի զորամասերից մեկում ինքնասպան է եղել զինծառայող Ռզաև Ռզա Հաբիլ օղլուն (Rzayev Rza Habil oğlu):
Հոկտեմբերի 22-ին սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող, շարքային Զեյնալով Ջաբբար Ֆիրուդդին օղլուն (Zeynalov Cabbar Firuddin oğlu)։ Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ զինծառայողը սպանվել է հայկական գնդակից:
Հոկտեմբերի 29-ին անհայտ հանգամանքներում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, Սալյանի շրջանի Քուր Ղարագաշլը գյուղի բնակիչ Մյովլանով Փերվին Ակիֆ օղլուն (Mövlanov Pərvin Akif oğlu):
Ընդհանուր առմամբ՝ բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել 2017 -ի հունվարի 1-ից հոկտեմբերի 31-ը Ադրբեջանի բանակի 52 զինծառայողի մահվան մասին։ Մահացած 1 զինծառայողի անուն էլ հայտնի չէ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «razm.info»-ի կայքում: