2017-ի հոկտեմբերի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 6 դեպքի մասին։ Կորուստներից երկուսը մարտական են:
Մարտական կորուստներ
Հոկտեմբերի 10-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը:
Հոկտեմբերի 19-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998-ին ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը:
Ոչ մարտական կորուստներ
Հոկտեմբերի 20-ին հրազենային վիրավորումից մահացել է ստացել ՊԲ զինծառայող 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանը: Զինծառայողը հրազենային վնասվածքներն ստացել է իր ուղղությամբ դիտավորյալ արձակված կրակոցների հետևանքով:
Հոկտեմբերի 20-ին հրազենային վիրավորումից մահացել է ՊԲ զինծառայող 1997թ. ծնված Հրաչ Արարատի Ավետիսյանը: Պարզվել է, որ զինծառայողը հրազենային վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից ճակատի շրջանին արձակված կրակոցից:
Հոկտեմբերի 23-ին, Վայոց Զորի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայող, 19-ամյա Գևորգ Սամվելի Խանամիրյանը:
Հոկտեմբերի 28-ին, Սյունիքի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող Նորայր Հովհաննիսյանը:
Ընդհանուր առմամբ՝ 2017 -ին հունվարի 1-ից հոկտեմբերի 31-ը հայտարարվել է հայկական բանակի 52 զինծառայողի մահվան մասին։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «razm.info»-ի կայքում: