Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ն պաշտպանել ու պաշտպանելու է Վիգեն Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությունը». Շարմազանով

Նոյեմբեր 08,2017 23:11

ՀՀԿ ԳՄ նիստի ավարտին այսօր կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՊՆ նոր օրենսդրական նախաձեռնության դեմ բողոքող  ուսանողների կազմակերպած դասադուլին: Հիշեցնենք՝ նրանք պնդում են, որ տարկետում պետք է լինի, որը, սակայն, բացառում է օրինագիծը: Շարմազանովի խոսքով՝ ուսանողական դասադուլը ՀՀԿ քաղաքական դիրքորոշման վրա չի ազդել. «Մենք գտնում ենք, որ օրենքն անհրաժեշտություն է եւ բխում է ՀՀ անվտանգության ապահովման շահերից:

Պետք չէ այս օրենքը մակերեսացնել եւ «պրիմիտիվացնել»: Մենք պաշտպանել ու պաշտպանելու ենք Վիգեն Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությունը՝ ոչ թե նրա համար, որ այն առաջ է բերել Վիգեն Սարգսյանը, այլ այն պատճառով, որ այն բխում է ՀՀ անվտանգության շահից»:

Էդուարդ Շարմազանովը նկատեց՝ դասադուլ անելն ուսանողների իրավունքն է, բայց պետք է նաեւ իրավիճակը գնահատել. «Ժամանակին՝ ուսանողական տարիներին, ես էլ եմ եղել դասադուլ կազմակերպողներից, որոնք 1996թ. ապրիլի 18-20-ը նաեւ հացադուլ էին իրականացրել՝ նախագահ Տեր-Պետրոսյանի օրոք: Այն ժամանակ իրավիճակն այլ էր: Մենք նստացույց եւ հացադուլ արեցինք՝ անելանելի իրավիճակից ելնելով, որովհետեւ իշխանությունը մեզ լսելու ցանկություն չուներ: Որեւէ իշխանավոր այդ ընթացքում մեզ չմոտեցավ եւ չհարցրեց, թե ինչ ենք ուզում: Իսկ այսօր Վիգեն Սարգսյանն իր պատրաստակամությունն է հայտնել հանդիպելու ուսանողների հետ, բայց, ափսոս, որ նրանք չմասնակցեցին այդ քննարկմանը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930