Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բանկն իր տեխնիկական թերության համար դատի է տվել հաշմանդամ ազատամարտիկին

Նոյեմբեր 08,2017 21:21

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի եւ Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Յուրիկ Անանյանի միջեւ 2013թ. հունիսի 20-ին կնքվել է դեբետային քարտի տրամադրման պայմանագիր: Բանկը Յուրիկ Անանյանին գրավոր հայտնել է, որ 2015թ. հոկտեմբերի 5-ին նրան տրամադրված քարտի հաշվին, տեխնիկական թերության հետեւանքով, բանկի նկատմամբ պարտք է ձեւավորվել, որը 2017թ. օգոստոսի 21-ի դրությամբ կազմում է 93.487,50 դրամ, որից գերածախսը՝ 83 հազար դրամ, գերածախսի վրա հաշվարկված տոկոս/տույժը`9 487,50 դրամ:

Բանկի խնդրահարույց ակտիվների հետ աշխատանքի վարչության պետ Տ. Ալեքսանյանը Յուրիկ Անանյանից պահանջել է գրավոր ծանուցումը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում մարել բանկի հանդեպ պարտքը, հակառակ դեպքում պարտքը կբռնագանձվի դատական կարգով:

Յուրիկ Անանյանը մեզ հայտնեց, որ բանկի սխալի պատճառով իր բանկային քարտին 83 հազար դրամ է փոխանցվել, իր որդին տեղյակ չլինելով այդ մասին՝ քարտից գումարը կանխիկացնելով`Ռուսաստան է մեկնել:

Այսօր` նոյեմբերի 8-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Նոյեմբերյանի նստավայրում այդ գործով նիստ կայացավ, որը նախագահում էր դատավոր Արման Կուրեխյանը:

Յու. Անանյանը, ով երկրորդ խմբի հաշմանդամ է, ազատամարտի մասնակից, դատարանում ասաց, որ ինքը վատառողջ լինելով`ինչու պետք է տուժի բանկի սխալի պատճառով: Նա ցանկություն հայտնեց, որ բանկի ներկայացուցիչը ներկա լինի դատավարությանը: Քանի որ բանկի ներկայացուցիչը բացակայում էր, դատավորը նիստը հետաձգեց:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara Shahbazian says:

    Պատճառո՞վ, թե՞ համար…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930