Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կառավարությունը պարզեցնում է թմրամիջոցների նշանակման կարգը

Նոյեմբեր 08,2017 21:12

Դեղատոմսերի ձեւերն ու դրանց դուրս գրման կարգը փոփոխվում է: Կառավարության վաղվա նիստի օրակարգում է ներառված նախագիծ, որով սահմանվում է ուժը կորցրած ճանաչել «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու եւ ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի թիվ 759 որոշումը:

Կառավարություն ներկայացրած նախագծում նշված է, որ նախագծի նպատակն է մեկ միասնական փաստաթղթով կարգավորել ՀՀ տարածքում դեղերի դեղատոմսերի շրջանառությունը, հստակ սահմանելով ՀՀ-ում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի, անվճար եւ արտոնյալ կարգով հատկացվող դեղերի գրման, բացթողնման եւ հաշվառման կարգերը, դեղատոմսերի ձեւերը` համապատասխանեցնելով գործող օրենսդրությանը:

Ըստ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի, նշված գործառույթները գործող կարգերում կամ նկարագրված են թերի, կամ բացակայում են:

Ըստ նախարարի՝ գործող կարգով սահմանված կնիքների պահանջը նախագծով հանված է եւ սահմանվել է բժշկական հաստատության, անհատ ձեռնարկատիրոջ դրոշմակնիքի (առկայության դեպքում) եւ բժշկի անհատական կնիքի (առկայության դեպքում) պահանջ:

Կառավարություն ներկայացված նախագծի համաձայն սահմանվում է՝ դեղատոմսը պետք է մնա դեղատանը, հետագայում պատշաճ վերահսկողություն եւ մշտադիտարկում իրականացնելու նպատակով: Սահմանվում է նաեւ նոր դեղատոմսային 4 տեսակի ձեւաթղթեր` (նախկին կարգով սահմանված 3 ձեւի ձևաթղթերի փոխարեն)` 1 ) մեկանգամյա, 2) բազմակի օգտագործման, այդ թվում` անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի համար:

Այս դեղատոմսով գրվում են պացիենտի երկարատեւ բուժումն իրականացնելու, քրոնիկ հիվանդություններով տառապող հիվանդների համար եւ նախատեսվում են գրել վեց ամսվա կտրվածքով: Ինչպես նաեւ նախագծով չի բացառում դեղերի բաց թողումը ոչ ամբողջական սպառողական փաթեթով՝ կախված պացիենտի հայեցողությունից:

Նախագծով պահանջ է դրվել, որ դեղատոմսերում դեղերը պետք է գրվեն համընդհանուր (ջեներիկ) անվանումներով: Կառավարություն ներկայացած փաստաթղթում գրված է՝ նախագծով պարզեցված է թմրամիջոցների նշանակման կարգը, ինչպես նաեւ դեղատոմսի ուժի մեջ լինելը՝ համաձայն «Թմրամիջոցների մասին օրենքի»: Նախագծով սահմանվել է՝ թմրամիջոցներ եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր կարող են գրել բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատությունների ընտանեկան բժիշկները, ինչպես նաեւ պացիենտին բուժող բժիշկները` անկախ մասնագիտությունից:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930