«BBC Sport»-ը գրում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի ղեկավարությունը գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին տեղեկացրել է, որ եթե ցանկանում է թիմն ուժեղացնել հունվար ամսին, հարկ կլինի վաճառել մի քանի ֆուտբոլիստի:
Ասվում է, որ ակումբի ղեկավարությունը ցանկանում է բեռնաթափել աշխատավարձի հաստիքացուցակը նոր տրանսֆերային շուկայում ներդրումներ կատարելու համար: Ակումբի սեպտեմբեր ամսվա ֆինանսական հաշվետվությունում աշխատավարձի ֆոնդը հասել է 263,5 միլիոն ֆունտի:
Վաճառքի ենթակա հիմնական թեկնածուներ համարվում են պաշտպան Լյուկ Շոուն եւ կիսապաշտպան Մարուան Ֆելաինին: 22-ամյա Շոուն այս մրցաշրջանում վնասվածքների պատճառով ոչ մի անգամ խաղադաշտ չի մտել մեկնարկային կազմում, իսկ 29-ամյա բելգիացու պայմանագիրն ավարտվում է հաջորդ տարվա ամռանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ