Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեղեցիկ Տոնոյանը որեւէ իրավախախտում չի կատարել». փաստաբան

Նոյեմբեր 08,2017 20:10

ՀՀ Վարչական դատարանում այսօր սկսվել  է քաղաքացիական ակտիվիստ, «Հայ կանանց ճակատ» ընդդիմադիր նախաձեռնության անդամ Գեղեցիկ Տոնոյանի գործով դատաքննությունը: Ոստիկանությունը պահանջում է ցուցարարին պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով (տուգանք):

«Ոստիկանությունը գտնում է, որ Գեղեցիկ Տոնոյանը, երբ 2016թ. մարտի 24-ին մասնակցել է Մաշտոցի պողոտայում ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի կազմակերպված հավաքին, խոչընդոտել է վերջինիս բնականոն ընթացքին, այնուհետեւ՝ չի կատարել ոստիկանի՝ հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտող գործողությունները դադարեցնելու մասին հնչեցրած պահանջը: Մինչդեռ մենք գտնում ենք, որ Տոնոյանը որեւէ իրավախախտում չի կատարել, նրան որեւէ պահանջ չի էլ հնչեցվել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գեղեցիկ Տոնոյանի շահերի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության փաստաբան Տաթևիկ Սիրադեղյանը: Նա պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները:

Այսօրվա նիստում կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները, հետազոտվել են ապացույցները: Եւս մեկ ապացույց կհետազոտվի հաջորդ նիստում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930