Լրահոս
Օրվա լրահոսը

«Լիա» սրահում տեղի ունեցած սպանության գործով վկան դեպքից մանրամասներ պատմեց

Նոյեմբեր 08,2017 19:45

2016-ին «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության գործով այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը հարցաքննեց ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի որդուն՝ Գոռ Իսրայելյանին: Նա նախ պարզաբանեց, թե ինչու նախորդ դատական նիստին չէր ցանկացել ցուցմունք տալ, ասաց՝ առողջական խնդիրներ ուներ, բացի այդ, ուզում է ամեն ինչ պատմի, քանի որ ամբաստանյալի աթոռին իր հայրն է:

Նրա պատմելով, դեպքի օրը, իրենց տան պատշգամբից նկատելով իրենց սրահի դիմաց մեքենաների կուտակումը, դուրս է եկել տանից, գնա՝ պարզելու՝ ինչ է եղել, ասաց՝ կուտակումը տեսնելով՝ մտածել է, որ ինչ-որ բան այն չէ: Վկայի խոսքով, գնացել է ուղիղ հոր գրասենյակ, որը սրահի նկուղային հարկում էր:

Նրա պատմելով, սրահ են եկել յոթից ութ անծանոթ, ու նրանցից մեկը վեճի է բռնվել Գեւորգի հետ, վեճն ավելի է բորբոքվել, սկսել են միմյանց հայհոյել: Անծանոթը, ըստ վկայի, զենք է հանել ու կրակել Գեւորգի վրա, վերջինս փաթաթվել է իրեն կրակող անծանոթին ու Գոռ Իսրայելյանի հիշելով՝ դանակով խփել: Վկայի հիշելով, ինքը վախից դիվանի հետեւում էր թաքնվել, իսկ կրակ բացած անծանոթը բղավում էր ՝ «ով հելնի դեմս, սպանելու եմ, էդ փողն էլ ստանալու եմ»:

Ըստ վկայի՝ անծանոթը 20.000-ի մասին էր խոսում: Գոռ Իսրայելյանն ասաց, որ հորը տեսել է միայն կրակոցներից հետո, շատ խառն էր ու միայն Գեւորգին փրկելու մասին էր մտածում:

Վկայի խոսքով, անծանոթը, որի անունը ինքը հետագայում է պարզել, որ Մուշեղ է, բաց չէր թողնում Գեւորգին, ինքը ստիպված աթոռով հարվածել է նրա գլխին, որ ազատի Գեւորգին ու տանի հիվանդանոց, այդպես էլ արել է: Հիվանդանոցից հետո փախուստի է դիմել, իսկ ավելի ուշ իրավապահներին հանձնել իրենց սրահի դիմաց թողնված զենքը, որը դեպքի օրն է օգտագործվել:

Հիշեցնենք, որ գեղեցկության սահում արձակված կրակոցների հետեւանքով երկու մարդ էր մահացել, այս գործով մեղադրանք է առաջադրվել Պետրոս Իսրայելյանին, Ալիկ Բանդուրյանին՝ Նորատուսցի Ալիկ եւ Ա. Գասպարյանին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930