Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ հետ նախատեսված համաձայնագրի ցանկացած կետում տնտեսական լավ հիմքեր կան». փորձագետ

Նոյեմբեր 08,2017 19:15

«Եվրոպական ինտեգրացիա» հ/կ փորձագետ Մանվել Ղումաշյանը ԵՄ եւ ՀՀ միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ցանկացած կետում տնտեսական լուրջ հիմքեր է տեսնում:

«Ցանկացած կետ, որ կարդում ենք, հիմքում լավ տնտեսական հիմքեր ենք տեսնում: Եթե դիտարկենք զուտ այն խոչընդոտները, որոնք կարող են խանգարել, օրինակ՝ տեսականորեն ռուսական, ադրբեջանական կամ ԵՄ գործոնի հետ կապված, ապա այդ խոչընդոտները բավականին չնչին են»,- այսօր «Բլից ինֆո» ակումբում ասաց փորձագետը:

Նրա խոսքով, ԵՄ հետ համաձայնագիրը հնարավորությունների մեծ դաշտ է բացում. «Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով մենք կօգտվենք դրանից, նկատի ունեմ ոչ միայն իշխանությունները, այլեւ՝ հանրությունը, որովհետեւ լավ չի լինի, եթե հանրությունը պասիվ լինի ու միայն ասի, թե այս կամ այն գերատեսչությունը զլանում է ինչ-որ բան անել»:

Հիշեցնենք, որ ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումը նախատեսված է ստորագրել Բրյուսելում նոյեմբերի 24-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930