Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու նորակառույց Մուշ թաղամասի 56 շենքի կողքին գտնվող կանաչ տարածքում քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկը (բնակիչների պնդմամբ՝ տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը) խանութ է կառուցում։
Չնայած մեր հրապարակումից հետո Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը գրություն էր հասցեագրել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել ամենասեղմ ժամկետում ապօրինի կառուցապատողին ենթարկել օրենքով սահմանված վարչական պատասխանատվության, միաժամանակ նշված շինարարությունը կասեցնել և քանդել, սակայն կառուցապատված հատվածը դեռ քանդված չէ։
Մեր տեղեկություններով, կառուցապատողին տուգանել են, սակայն, ինչպես երևում է մեր այսօրվա լուսանկարներից, քաղաքապետարանը չի պատրաստվում քանդել ապօրինի կառույցը, որոշ պաշտոնյաների մոտ կանաչ գոտում խանութ ունենալու հույսը դեռ չի մարել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ