Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետության Նախագահը ողջունել է գիտնականներին հայրենիքում և կարևորել Համահայկական գիտական համաժողովի անցկացումը Երևանում

Նոյեմբեր 08,2017 17:50

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է նոյեմբերի 5-8-ը Երևանում անցկացվող Երկրորդ համահայկական գիտական համաժողովի մասնակիցներին՝ հայազգի ճանաչված գիտնականների ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իռլանդիայից, Դանիայից և մի շարք այլ երկրներից:

Հանրապետության Նախագահը ողջունել է գիտնականներին հայրենիքում և կարևորել արդեն պարբերական բնույթ ստացող Համահայկական գիտական համաժողովի անցկացումը Երևանում: «Շատ կարևոր է, որ երիտասարդները այս միջոցառման շրջանակներում հնարավորություն են ունենում շփվելու գիտության, տեխնոլոգիաների ոլորտում արդեն մեծ հաջողությունների հասած անհատների հետ, բայց կարծում եմ, որ այս համաժողովը կարևոր է նաև այլ տեսանկյունից. այն հնարավորություն է ոչ միայն գիտության մեջ նոր գաղափարների, առանձին ճյուղերում հաջողությունների հասած մարդկանց հետ երիտասարդների շփման, այլ նաև շատ լավ հնարավորություն է տեսնելու, թե հաջողության հասած մարդիկ ինչով կարող են օգտակար լինել մեր երկրին: Մենք այլ ճանապարհ չունենք գիտելիքահենք տնտեսության վրա խարսխված պետություն կառուցելուց բացի»,- ընդգծել է Նախագահ Սարգսյանը՝ ներկայացնելով պետության ներկայիս սուղ հնարավորությունների պայմաններում անգամ կրթության, գիտության բնագավառներում հաջողությունների հասած և ձգտումներ ունեցող մարդկանց խրախուսման, աջակցության ուղղությամբ իրականացվող հետևողական քաղաքականությունը:

Հանդիպմանը մասնակցող գիտնականները պատմել են Հանրապետության Նախագահի աջակցությամբ կյանքի կոչված Համահայկական գիտական համաժողովներից իրենց տպավորությունների, առաջին համաժողովից հետո արձանագրված ձեռքբերումների, ինչպես նաև այս օրերին Հայաստանից բազմաթիվ երիտասարդ գիտնականների մասնակցությամբ միջոցառման շրջանակներում տեղի ունեցած քննարկումների մասին, որոնք միտված են համատեղելու սփյուռքի և Հայաստանի գիտական ներուժը, փորձի փոխանակում իրականացնելու, քննարկելու գիտության, կրթության բնագավառների խնդիրներն ու դրանց լուծման ուղիները, նաև Հայաստանի զարգացմանն իրենց նպաստը բերելու հնարավորությունները:

Հայազգի գիտնականները Հանրապետության Նախագահի հետ մտքեր են փոխանակել Հայաստանում գիտության և կրթության զարգացման խթանման նպատակով հետագա համագործակցության շուրջ: Հանդիպման ընթացքում Նախագահ Սարգսյանը պատասխանել է նաև գիտնականներին հետաքրքրող հարցերին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930