Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւան համայնքն ու «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն «Սասնա ծռերի» գործով որպես տուժողներ են ճանաչված

Նոյեմբեր 08,2017 17:32

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով հերթական դատական նիստում ընթերցվեցին գործով տուժող ճանաչված կառույցների եւ ընկերությունների՝ նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանին ուղղված գրությունները, որոնցում վերջիններս հիմնականում խնդրել են գործի քննությունն իրականացնել առանց իրենց ներկայացուցչին հրավիրելու:

Ըստ գրություններից մեկի՝ «Արմենտել» ընկերությունն այս գործով տուժող կողմ է, որին պատճառվել է 19 000 դրամի վնաս: Երեւանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի գրության մեջ էլ ասվում է. «Բողոք-պահանջ չունենք ամբաստանյալների նկատմամբ, իսկ լինելու դեպքում կներկայացնենք լրացուցիչ»:

Քաղաքացիական հայցի պահանջ չունեն նաեւ Երեւան համայնքը, որը եւս գործով տուժող կողմ է ճանաչված(համապատասխան գրությունն ուղարկվել էր Երեւանի քաղաքապետարանի կողմից), համակցված կերերի մի գործարան, նաեւ «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկը»: Հավելենք, որ այս քրեական գործով տուժողներ դեռ դատական նիստերի չեն ներկայացել, նրանց մի մասն անգամ ծանուցված չէ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930