Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բերդում ենք՝ գիլյոտինի առաջ եւ սպասում ենք այն գործարկողին». «Միայնակ գայլը»՝ դատավորին (Տեսանյութ)

Նոյեմբեր 08,2017 17:03

2016թ.-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանն այսօրվա դատական նիստում հանդես եկավ հայտարարությամբ՝ դատավոր Մեսրոպ Մակյանի կողմից դատախազ Պետրոս Պետրոսյանի դեմ բացարկի միջնորդությունը մերժելու փաստը որակելով որպես վիրավորական: «Դա վիրավորանք է ոչ միայն մեր, այլեւ ամբողջ հայ ազգի հանդեպ: Պետրոս Պետրոսյանն անգամ այս դահլիճում գտնվելու իրավունք չունի»,-դատավորին դիմելով՝ ասաց ամբաստանյալը:

Մանուկյանը շարունակեց. «Այս դատավարությունը պատվեր է: Մեղադրական եզրակացությունն էլ այս գործի հետ կապ չունի: Մեր արարքը եւ դա չեն առնչում իրար»:

Ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանն էլ հավելեց. «Դատական համակարգը հասկանում է, որ սա քրեական գործ չի: Սա թատրոն է»:

Ամբաստանյալներից Գագիկ Եղիազարյանն էլ իր հերթին ասաց. «Չենք ակնկալում, որ մեր իրավունքները հնարավոր է այս դատարանում վերականգնել: Մենք հանցագործներ չենք, եւ մեր արարքը քրեորեն պատժելի չէ»:

Արայիկ Խանդոյանն էլ արտահայտվեց. «Բերդում ենք՝ գիլյոտինի առաջ եւ սպասում ենք այն գործարկողին: Ուզում եմ հավատալ, որ դուք չեք լինի կատարածու եւ կլինեք իրական դատավոր»: Դատավոր Մեսրոպ Մակյանն այս խոսքերից հետո Խանդոյանին հորդորեց դատարանին չվիրավորել եւ նրա հանդեպ կիրառեց սանկցիա՝ նախազգուշացման տեսքով:

Ամբաստանյալներից Վարուժան Ավետիսյանն էլ բոլոր «ծռերի» անունից հայտարարեց. «Մենք նախընտրեցինք հայտնվել ռազմագերու կարգավիճակում, որպեսզի արյունահեղություն չլինի: Այն, որ մենք Ձեր հանդեպ դեռեւս որոշակի դրական վերաբերմունք ունենք, դա չի նշանակում, թե այս ամենն ընդունում ենք որպես դատավարություն»:

Դատավոր Մեսրոպ Մակյանն էլ պնդեց՝ դատարանի որոշումները որեւէ վիրավորական տարր չեն պարունակում. այլ է հարցը, որ ոմանց համար դրանք ընդունելի չեն:

Մանրամասն քիչ ուշ՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930