Փարիզի Նանտեր արվարձանի դատարանը մերժել է Ադրբեջանի կառավարության կողմից ներկայացված զրպարտության դատական հայցը Ֆրանսիացի հետաքննող լրագրողներ Էլիզ Լուկեի և Լորան Ռիշարի դեմ: Այս մասին հաղորդվում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կայքում:
2015թ. սեպտեմբերի 2-ին France-2 հեռուստաալիքով հեռարձակված ռեպորտաժում լրագրողներն Ադրբեջանը ներկայացրել էին որպես բռնատիրություն: Մասնավորապես, Լուկեն այն նկարագրում էր որպես «աշխարհի ամենակոշտ բռնատիրություններից մեկը»:
Ռիշարն իր հերթին Ադրբեջանի մասին խոսում էր որպես «բռնատիրություն»՝ հենվելով 2014թ. մայիսին Բաքու իրականացրած իր այցի վրա, երբ երկրի իշխանությունները կարճ ժամանակով նրան ձերբակալել էին և բռնագրավել նրա տեսախցիկը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ