Լրահոս
Օրվա լրահոսը

«2018-ին մենք կհասնենք նրան, որ ՀՀ սոցիալապես անապահով և հատուկ խմբերի քաղաքացիները կունենան պետության կողմից ձեռք բերվող բժշկական ապահովագրություն». Լեւոն Ալթունյան

Նոյեմբեր 08,2017 14:54

Այցելելով «Արմենիա» բազմապրոֆիլ բժշկական կենտրոն` Լևոն Ալթունյանը ծանոթացել է բաժանմունքների գործունեությանը,  իրականացվող շինարարական աշխատանքների և կենտրոնի տեխնիկական համալրման ընթացքին։

Նախարարն առաջարկել է վերակառուցվող բաժանմունքները՝ մասնավորապես նախավիրահատարանները, վիրասրահները, հետվիրահատական հատվածը հնարավորինս համապատասխանեցնել գործող չափանիշներին` այդ հարցում առաջարկելով նախարարության մասնագետների աջակցությունը։

Կենտրոնի գլխավոր տնօրեն Գրիգոր Գրիգորյանը Լևոն Ալթունյանին ներկայացրել է տիրող իրավիճակը, առկա խնդիրները և հետագա ծրագրերը, որոնք միտված են բնակչությանն առավել որակյալ բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելուն:

Ծանոթացնելով սրտաբանական ծառայության գործունեությանը` տնօրենը նշել է, որ անոթագրության (անգիոգրաֆիկ )սարքն արդյունավետ կիրառվում է ոչ միայն ինտերվենցիոն սրտաբանության, այլև անոթային և նյարդավիրաբուժության ոլորտներում, ուստի նպատակ ունեն ևս մեկ նմանատիպ սարքավորում ձեռք բերելու: Կենտրոնը ներառված է սրտի անհետաձգելի վիրահատությունների («Stent for life») ծրագրում։ Ծառայության ղեկավարը փաստել է, որ ծրագիրը գործում է բավական արդյունավետ:

Մեծ ծանրաբեռնվածությամբ են աշխատում նաև հիվանդանոցի վիրաբուժական, վերակենդանացման, էնդոկրինոլոգիական, ինչպես նաև նեղ մասնագիտական այլ բաժանմունքներ։

«Արմենիա» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հետաքրքրվել է նաև առկա խնդիրներով և դժվարություններով:

«Մենք մեծ գոհունակությամբ ենք ընդունում նախարարության կողմից իրականացվող այն բարեփոխումները, որոնք միտված են բնակչության բժշկական օգնության բարելավմանը, ինչպես նաև բժշկին աջակցմանը։ Ակնհայտ է, որ Դուք հնարավորինս ձգտում եք բարելավել մարդկանց բժշկական օգնության ապահովումը։ Մեզ համար, իհարկե, կան նաև դժվարություններ։ Սակայն, հաղթահարելով դրանք, ընդգրկվում ենք համակարգի առաջընթացին»,-ասել է սրտաբանական կլինիկային ղեկավար Մայրանուշ Դրամփյանը։

Բուժաշխատողների հետ քննարկվել են սոցփաթեթի շահառուների բժշկական սպասարկմանը, կլինիկական ուղեցույցների, ինչպես նաև պարտադիր բժշկական ապահովագրության ներդրմանը վերաբերող և այլ հարցեր։

Նախարար Ալթունյանը, շնորհակալություն հայտնելով բժիշկներին իրենց մասնագիտական պարտքը պատշաճ կատարելու համար, հորդորել է բացի մասնագիտական օգնությունից ավելի շատ խոսել հիվանդների հետ, նրանց ծանոթացնել ինչպես իրենց իրավունքներին, այնպես էլ` բուժման սպասվելիք արդյունքներին։ «Երբ հիվանդն զգում է, թե ինչպես են հոգում իր մասին` ավելի շատ է վստահում բժշկին»,-ասել է նախարարը։ Անդրադառնալով 2018թ. առողջապահության բյուջեով նախատեսվող ծրագրերին` Լևոն Ալթունյանն ընդգծել է դրանց սոցիալական ուղղվածությունը։

«2018 թվականին մենք կհասնենք նրան, որ Հայաստանի սոցիալապես անապահով և հատուկ խմբերի քաղաքացիները կունենան պետության կողմից ձեռք բերվող բժշկական ապահովագրություն` ստանալով պատշաճ բժշկական օգնություն»,-ասել է նախարարը։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anna says:

    Հայաստանի առողջապահության համակարգը երբևէ այսպիսի նախարար չի ունեցել՝ ոչ կադրերի տեղն է պատկերացնում,ոչ առողջության կազմակերպման մասին պատկերացում ունի, ամեն ինչի մեջ միայն վճարում է տեսնում. Հիվանդը կբուժվի թե կմահանա էական չէ՝ մենակ վճարի. Ձեռքում ճար լիներ խելացի բժիշկներին էլ ֆինանսիստներով ու անտաղանդ կառավարիչներով կփոխարիներ. Որտեղ է նայում մեր երկրի ղեկավարությունը հայտնի չէ. Ի գիտություն ասեմ, եթե այսպես շարունակվի բժիշկներն էլ կթողնեն ու կգնան այս երկրից.

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930