«Պատվաստումները խնդիրներ են առաջացնում. սա միֆ է»,-այսօր այս մասին «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց բժիշկ Արսեն Թորոսյանը: Նրա ներկայացմամբ՝ կարծիք է շրջանառվում, թե պատվաստումից հետո երեխայի մոտ աուտիզմ է առաջնում, սա եւս միֆ է, քանի որ հետազոտությունները ցույց են տալիս, որ աուտիզմն առաջանում է ներարգանդային շրջանում:
«Հայաստանում տարեկան մի քանի հարյուր հազար երեխաներ են պատվաստվում, ցույց տվեք այն երեխային, որը պատվաստումից հետո աուտիկ է դարձել: Հաջորդ միֆը՝ ասում են՝ երեխայի իմուն համակարգը պատրաստ չէ նման քանակի պատվաստման: Հետազոտությունները ցույց են տվել, որ երեխայի մարմնում այնքան հակամարմին կա, որ կարող է ընդունել մոտ 10 հազար վակցինա: Իսկ նրանց պատվաստում են 16-18 հիվանդության դեմ՝ մի սրսկումով մի քանի հիվանդության դեմ»,-ասաց Թորոսյանը: Նա այն կարծիքին է, որ պետք է հասնել նրան, որպեսզի պատվաստումների ընդգրկումը հասնի 95%-ի. «Տեսեք, կարմրուկի հիվանդացության դեպքում 500-ից 1-ը մահանում է, բայց 1 միլիոնից՝1-ն է պատվաստումից հետո ալերգիկ ռեակցիա ունենում: Համեմատեք»:
Aravot.am-ի այն հարցին՝ մարդու պապիլոմա վիրուսի պատվաստման հետ կապված մտահոգություններից մեկն այն է, որ կասկածի տակ են առնում պատվաստանյութի որակը, Թորոսյանը պատասխանեց՝ «Գարդասիլ պատվաստանյութը գիգանտ ընկերության արտադրանք է, ու բարձրակարգ: 250 միլիոն ներարկում է արվել այս պատվաստանյութով, եւ այս վակցինայից առաջացած առողջությանը երկարատեւ վնասում, որ լինի, չկա նման դեպք: Կարող են ալերգիկ ռեակցիաներ լինեն: Բայց նման բաներ առաջանում են նաեւ հակաբիոտիկներից: Բայց որ չբերություն, հաշմանդամություն առաջանա վակցինացիայից, չի գրանցվել»:
Մանրամասն՝ տեսանյութում
Թորոսյանն ասաց, որ մարդու պապիլոմա վիրուսը առաջացնում է արգանդի պարանոցի քաղցկեղ, տղամարդկանց սեռական օրգանների քաղցկեղ, կոկորդի քաղցկեղ, եւ քանի որ տարածվածությունն ու վարակվելու ռիսկը բարձր է, ուստի պատվաստվելը խիստ անհրաժեշտ է:
Բժիշկն ասաց՝ պատվաստելով կանխարգելվում է հիվանդացությունը: Եվ այն, որ ասում են, թե բժիշկներն իրենց հարազատներին թույլ չեն տալիս պատվաստվել, Թորոսյանը հակառակն է պնդում, եւ որպես ապացույց վստահեցրեց՝ կինն ու դուստրն էլ են պատվաստվելու:
Մանրամասն՝ տեսանյութում
Ասուլիսի մեկ այլ բանախոս անասնաբույժ, սննդի անվտանգության փորձագետ Գեորգի Ավետիսյանն էլ ասաց, որ պատվաստումների հետ կապված, հատկապես պապիլոմա վիրուսի, իրազեկման լուրջ խնդիրներ կան: Բացի այս, ըստ Ավետիսյանի, որեւէ լուրջ բժիշկ չի կարող ասել, թե պատվաստումները խնդիրներ կարող են առաջացնել. «Եթե ասում են, որ պատվաստանյութը խնդիրներ է առաջանցում, ուրեմն որեւէ դեղամիջոց չպետք է օգտագործել, որովհետեւ դրանք էլ կողմնակի ազդեցություն են ունենում, սովորական գլխացավի դեղն էլ կողմնակի ազդեցություն է թողնում»:
Մանրամասն՝ տեսանյութում
Aravot.am-ի այն հարցին՝ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման հետ կապված մտահոգություններ կան, թե ինչո՞ւ պետք է առողջ օրգանիզմում վիրուս ներարկել, իսկ գուցե տվյալ անձը ոչ էլ վարակվի, Թորոսյանը պատասխանեց՝ «Վիրուս չեն ներարկում»:
Ավետիսյանն էլ վստահեցրեց՝ «Եթե դու չես պատվաստվում՝ դու նպաստում ես այդ վիրուսի տարածմանը, ռիսկ ես ստեղծում: Սա նաեւ ընտանիք պահպանելու խնդիր է: Մեր տղամարդկանց մոտ ընդունված է «լեւի գնալը», կինը ինչի՞ պիտի իմանա, որ ամուսինը «լեւի» է գնացել, ասենք՝ կինը ստուգվի, պարզի ունի այդ վիրուսը, ու գա ամուսնուն ասի՝ դու «լեւի» ես գնացել, ես վարակվել եմ»:
Իսկ բժիշկ Թորոսյանն էլ վստահեցրեց՝ պապիլոմա վիրուսի վարակումը միայն սեռական ճանապարհով չէ. «Թեթեւ կոնտակտն էլ կարող է վարակ առաջացնել: Էն որ ասում են՝ պաշտպանվում ենք եւ այլն, պաշտպանված սեռական հարաբերությունն էլ երաշխիք չէ, որ մարդը չի վարակվի, պահպանակը մարդու պապիլոմա վիրուսից չի պաշտպանում»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կեցցե առողջապահության հանճաեղ նախարարը.Հիմա էլ աղջիկ երեխաների առողջության հաշվին փող լվանալու տեղ է գտել իր ֆինանսիսիտների հետ.Ողջ աշխարհը դեմ է այդ պատվաստումներին մեր երկրում գովերգում են . Մի կողմից աղջիկներ չեն ծնում՝ գրում են սեռով պայմանավորված աբորտների մասին, մյուս կողմից այս պատաստումը կառաջացնի չբերություն՝ հետո էլ կասեն բնական աճը վատ ցուցանիշներ ունի. Առողջապահության համակարգը խելացի կառաարման կարիք ունի՝ մտածել է պետք այդ մասին.