Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արայիկ Խանդոյանը՝ դատախազին. «Իյա՜, իրո՞ք…»

Նոյեմբեր 08,2017 14:29

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով հերթական դատական նիստում այսօր քննվեց ամբաստանյալներից Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպան, փաստաբան Արա Ղարագյոզյանի՝ այս գործով մեղադրանքը պաշտպանող դատախազներից Պետրոս Պետրոսյանի դեմ ներկայացրած բացարկի միջնորդությունը:

Պաշտպանի խոսքով՝ Պետրոսյանը Խանդոյանի հանդեպ կողմնակալ վերաբերմունք է դրսեւորել նախաքննության ընթացքում, առավել եւս՝ հայհոյել Խանդոյանին: Մյուս դատախազ Արամ Արամյանը միջնորդության դեմ առարկեց՝ պնդելով, որ այն իրավական որեւէ հիմք չունի: Լսելով դատախազի այս խոսքերը՝ ամբաստանյալ Արայիկ Խանդոյանը տեղից ասաց. «Իյա՜, իրո՞ք»:

Դատավոր Մեսրոպ Մակյանը (Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից է գործուղվել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան) վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ որոշեց մերժել դատախազի դեմ բացարկի միջնորդությունը: «Պաշտպանի կողմից չներկայացվեց վերաբերելի ապացույց առ այն, որ Պետրոս Պետրոսյանը դրսեւորել է կողմնակալ վերաբերմունք»,-ասաց դատավոր Մակյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930