Լրահոս
Օրվա լրահոսը

Գոնե ճերմակած մազումորուքի տարիքում պիտի իմանար, որ «միլիցեք» չի, «ոստիկաններ» է. Աշոտ Ահարոնյան

Նոյեմբեր 08,2017 14:20

Պարտադիր զինծառայության օրինագծի դեմ բողոքող ուսանողների այս օրերի ակցիաներին ոչ միայն խնդիր բարձրացրած երիտասարդները, այլև որոշ պատեհապաշտներ են մասնակցում: Ջրերի պղտորվելու ժամանակ սովորական երևույթ է, բայց անպատասխանատվությունն էլ պիտի սահման ունենա:

Օրինակ, մաթեմատիկայի ֆակուլտետի դոցենտ ներկայացած ոմն Սաղաթելյան լրատվամիջոցներին հայտարարում է, թե ուսանողների փոխարեն ճիշտ կլինի  «միլիցեքին» բանակ տանեն: Դոցենտը, որ նաև մանկավարժ է ենթադրում, գոնե ճերմակած մազումորուքի տարիքում պիտի իմանար, որ «միլիցեք» չի, «ոստիկաններ» է:

Երկրորդ. պիտի տեղյակ լիներ, որ ոստիկանությունում ծառայողը պարտադիր պետք է զինծառայություն անցած լինի:

Երրորդ. այդ ոստիկանները մասնակցել են Արցախյան ազատամարտին, հետո՝ Քառօրյա պատերազմին, ու ամեն պահ պատրաստվում ու պատրաստ են, որպես բանակի առաջին ռեզերվ, մեկնելու ռազմաճակատ:

Չորրորդ. այդ ոստիկաններից շատերը ոչ միայն զինծառայությունից վերադարձել ու ծառայում են ոստիկանությունում, այլև ծառայելուն զուգահեռ սովորում են բարձրագույն ուսումնական հաստատություններում: Հատուկ շեշտում եմ  «ծառայությունն» ու «սովորելը», որպեսզի մասնագետ ու քաղաքացի դաստիարակողը հասկանա, որ ծառայությունն ու սովորելը հականիշներ չեն, այլ, հաճախ, հոմանիշներ են: Տասնութ տարեկանը, էմոցիաներին տրված, գուցե սա դժվար ըմբռնի, բայց, կարծում եմ, դոցենտը, այն էլ՝ մաթեմատիկայի պրագմատիկ ոլորտի, պարտավոր է ընկալել, հակառակ դեպքում ինչպես ու որ գիտության տարածքներն է առաջնորդում իր ուսանողներին…

Աշոտ ԱՀԱՐՈՆՅԱՆ

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930