Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործուղվել եմ իմ կամքով, բայց ոչ հատուկ այս գործը քննելու համար». «Ծռերի» գործով դատավոր Մակյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 08,2017 14:14

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով հերթական դատական նիստում դատավոր Մեսրոպ Մակյանը (Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից է գործուղվել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան) վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ որոշեց մերժել պաշտպանական կողմից իր դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:

Ի տարբերություն այս գործի մեկ այլ անջատ մասով դատավոր Արտուշ Գաբրիելյանի՝ Մակյանն իր որոշումը հիմնավորեց: Նշեց՝ հիմնազուրկ են կասկածները, որ նա գործուղվել է հենց այս գործը քննելու համար, իսկ իր գործուղումը տեղի է ունեցել օրենքի պահանջներին համապատասխան՝ Դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ:

«Այո, ես գործուղվել եմ իմ համաձայնությամբ, բայց ոչ հատուկ այս գործը քննելու համար…Բացակա են օբյեկտիվ պատճառները՝ իմ կողմից ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար, ուստի այն անհիմն է»,-նկատեց Մեսրոպ Մակյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930