Դասադուլի մասնակիցները գտնվում էին ՀՀ ԿԳՆ շենքի մոտ: Նրանք հանդիպում էին պահանջում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ:
Նրանց մոտեցան ՀՀ ԿԳՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը և ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը:
Լուսինե Մարգարյանը հայտարարեց, թե նախարարը պատրաստ է իրենցից 10 հոգու հետ հենց հիմա հանդիպել: Նախաձեռնության անդամները քննարկեցին ու հայտարարեցին, որ դա անարգանք կլինի մյուս ուսանողների նկատմամբ և պահանջեցին, որ նախարարն իջնի ներքև: Ռոբերտ Սուքիասյանի այն դիտարկմանը, թե եղանակային այս պայմաններում դա անհնար է, Դավիթ Պետրոսյանն ասաց՝ թե հարյուրավոր ուսանողների պարագայում դա հնարավոր է, նախարարի՝ ո՞չ:
Նախաձեռնության անդամները խնդրեցին նախարարին փոխանցել, որ ուսանողները հրավիրում են Լևոն Մկրտչյանին ԵՊՀ մեծ դահլիճ հանդիպման, որ հնարավորինս ավելի շատ մարդ մասնակցի:
Մինչ ԿԳ նախարարությունում քննարկում են նախաձեռնության անդամների առաջարկը, ուսանողներն էլ դրսում են քննարկում:
Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, թե ամեն դեպքում պետք է հանդիպել. «Բարձրանանք հանդիպենք ու միանանք ձեզ: Հանդիպման ընթացքում լինելու է նաև հրավեր հանդիպում կազմակերպել ԵՊՀ մեծ դահլիճում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ