Լրահոս
Օրվա լրահոսը

Էներգախնայողության ոլորտում ներդրումների շուկայի ավելի մեծ ներուժի իրացման դաշտում մարտահրավերները. «ԵՄ-ն էներգետիկայի համար – Կառավարում»

Նոյեմբեր 08,2017 13:22

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Էներգետիկ խարտիայի քարտուղարության կողմից իրականացվող «ԵՄ-ն էներգետիկայի համար – Կառավարում» (EU4Energy – Governance) ծրագրի հետ համատեղ, կազմակերպել է բարձրաստիճան համաժողով՝ Հայաստանի բնակելի և հանրային նշանակության շենքերում էներգախնայողության ներուժի բացահայտման թեմայով: Համաժողովի նպատակն էր այս թեմայի շուրջ բարձրաստիճան երկխոսություն ծավալել նախարարությունների, դոնորների, միջազգային ֆինանսական հաստատությունների, պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչների, ինչպես նաև ՀԿ-ների և գիտական համայնքի մասնագետների հետ:

Էներգախնայողությունը գերակա է ՀՀ կառավարության առաջնահերթությունների շարքում: 2017թ.-ի փետրվարին ՀՀ կառավարության կողմից ընդունված՝ Էներգախնայողության 2-րդ ազգային ծրագրի (ԷԽԱԾ) թիրախը Հայաստանում էներգիայի բազային սպառումը 20%-ով կրճատելն է (2010-2012թթ.-ի համեմատ): ԷԽԱԾ-ի` այս թիրախի իրագործմանը նպաստող էներգախնայողության բարելավման միջոցառումների 63%-ը նախատեսված է բնակելի և հանրային նշանակության շենքերի համար: Այն 30%-ով կնվազեցնի էներգիայի բազային սպառումը շենքերում:

Էներգախնայողությունը գերակա առաջնահերթություն է համարվել նաև Արևելյան Գործընկերության երկրների հետ համագործակցության համատեքստում՝ 2017թ.-ի հունիսին  Քիշինևում կայացած Արևելյան գործընկերության նախարարական երկխոսության ընթացքում, որին մասնակցել է նաև ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը:

Համաժողովի մասնակից մասնագետները քննարկեցին այս տպավորիչ թիրախի իրագործմանը խոչընդոտող մարտահրավերները: Երեք առանձին քննարկումների ընթացքում հավաքագրվեցին բնակելի շենքերում ներդրումներ կատարող կառույցների, նեղ մասնագետների և իրականացնող կառույցների ու պետական մարմինների տեսակետները: Բանախոսները ներկայացրեցին իրենց հաջողության պատմություններն ու  ընթացիկ ծրագրերից քաղած դասերը, և նրանցից յուրաքանչյուրն ամփոփեց իր առջև ծառացած հիմնական խնդիրները, ինչպես նաև այն գործնական քայլերն ու բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են այս շուկայի դերակատարներին՝ ոլորտում էներգախնայողության մասով ներդրումների ողջ շուկայական ներուժն իրացնելու համար:

Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Համաժողովին մասնակցեցին բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում՝ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն  պրն. Լոուրենս Մերեդիթը և Էներգետիկ խարտիայի քարտուղարության գլխավոր քարտուղար դր. Ուրբան Ռուզնակը:

Մասնակիցները համակարծիք էին, որ էներգախնայողության ոլորտում ներդրումների շուկայի ավելի մեծ ներուժի իրացման դաշտում առկա են հետևյալ մարտահրավերները.

1.Իրավակարգավորման և իրավակիրարկման դաշտում դեռևս առկա են բացեր՝ էներգախնայողության, կառուցապատման և բնակֆոնդի կառավարման օրենսդրության մեջ.

2.Չկան ֆինանսավորման հարմարեցված գործիքներ՝ խառը եկամտային և բազմաբնակարան շենքերի ու վատ պահպանվող հանրային շենքերի կարիքները սպասարկելու համար: Դրան զուգահեռ գյուղական համայնքներում էներգաարդյունավետության խնդիրները գտնվում են ժամանակակից էներգետիկ ծառայությունների հասանելիության տիրույթում, և էներգաարդյունավետությունը գյուղական համայնքներում նաև ստեղծում է սոցիալական և դիմակայունության ռիսկեր.

3. Չկան խթաններ և հասցեական դրամաշնորհային աջակցություն՝ էներգախնայողության ոլորտում ներդրումների տնտեսական կենսունակությունը ապահովելու համար՝ զուգակցված շենքերի բարձր սեյսմակայունությամբ և մատչելիությամբ.

4. Թույլ են տեխնիկական և ինստիտուցիոնալ կարողությունները՝ էներգախնայող ծրագրերի, քաղաքականությունների, ներդրումների, համարժեք գնումների գործընթացների և այլնի մշակման և իրականացման համար.

5. Էներգախնայողության դաշտում բոլոր դերակատարների իրազեկվածության աստիճանը ցածր է՝ սկսած տարբեր շահառու պետական մարմիններից, նախագծողներից, կապալառուներից, կառուցապատողներից մինչև վերջնական օգտագործողների բոլոր խմբերը:

Մարտահրավերները քննարկելուց և քաղած դասերն ու հաջողության պատմությունները ներկայացնելուց հետո մասնակիցները հանգեցին այն եզրակացության, որ Հայաստանում էներգախնայողության ոլորտում ներդրումների մոբիլիզացմանն ուղղված հիմնական հանձնարարելի գործողություններն են՝

1.Շարունակական ջանքեր՝ շենքերում էներգախնայողության ապահովման իրավական և կարգավորիչ դաշտը հզորացնելու ուղղությամբ, միջազգային լավագույն փորձի փոխանցում և միաժամանակ արդեն իսկ ընդունված էներգաարդյունավետության օրենսդրության պատշաճ իրականացման և կիրարկման ապահովում:

2.Բազմաբնակարան շենքերի ոլորտը զգալի էներգախնայողության շուկայական ներուժ ունի, որը հնարավոր է օգտագործել էներգաարդյունավետության օրենսդրական բարեփոխումների և ներդրումների համադրմամբ։ Այս ոլորտում հաջողության հասնելու համար անհրաժեշտ կլինի կառավարության կողմից պատրաստակամության և դոնորների կողմից համատեղ և ընդլայնված աջակցության միջոցով։  Միաժամանակ, գյուղական համայնքների համար անհրաժեշտ են առանձնակի լուծումներ, որոնք ժամանակակից էներգետիկ ծառայություններ կդարձնեն հասանելի գյուղական բնակիչների համար և էներգաարդյունավետության միջոցով վճարունակության խնդիրներին լուծում կտան:

3.Հանրային ոլորտում ընթացիկ ջանքերը պետք է պահպանվեն՝ հանրային նշանակության շենքերում էներգաարդյունավետության բարձրացման իրենց օրինակով այլ ոլորտներին առաջնորդելու հարցում։ Այս միջոցառումները ոչ միայն կխթանեն էներգաարդյունավետության շուկայի զարգացմանը, այլև կթեթևացնեն համայնքային բյուջեներում էներգետիկ ծախսերը.

4. Շենքերում էներգաարդյունավետության ներդրումների առաջնայնությունների բաշխման հարցում անհրաժեշտ են դոնոր կազմակերպությունների համակարգված ջանքեր, որոնք կհաղթահարեն շենքերում էներգաարդյունավետության ներդրումների խոչընդոտները և կօգտագործեն շուկայի ներուժը

5. Ոլորտը կարգավորող հիմնական պետական կառույցների միջև առավել համակարգված միջգերատեսչական ջանքերը, ինչպես նաև այս ոլորտում համատեղ միջոցառումների իրականացման համար որոշակի պարտավորությունների ստանձնումը թույլ կտա այս ոլորտում ջանքերը դարձնել հարատև և բերել երկարատև արդյունքների:

Միջոցառման արդյունքում արված եզրահանգումներն ու առաջարկությունները կշրջանառվեն բոլոր մասնակիցների շրջանում՝ միջոցառումից հետո: Դրանք նաև կներկայացվեն էներգախնայողության ոլորտի բոլոր խոշոր դերակատարների կարծիքին՝ որպես գործընկերների և մասնագետների համատեղ ոլորտային ուղեցույց՝ գործողությունների համատեղ ուղղվածության՝ էներգախնայողության ոլորտում ավելի մեծ ներդրումների համար Հայաստանի շուկայական ներուժն իրացնելու նպատակով:

Հայաստանում ԵՄ պատվիրակություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930