Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաշալի միտք է, եթե պատկերացնենք, թե այսօր երիտասարդ կին մասնագետներն ինչպիսի երկընտրանքի առաջ են հայտնվում. «Փաստ»

Նոյեմբեր 08,2017 12:23

Մեր իշխանութունները չգիտեն, թե ի՞նչ է անում այս ձեռքը եւ ի՞նչ է անում այն մյուս ձեռքը։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտնել է, որ կառավարությունում քննարկվում է օրինագիծ, որը հնարավորություն կտա ֆիզիոլոգիական արձակուրդի մեջ գտնվող մայրերին պետության հաշվին դայակներ վարձել, եթե ցանկանում են աշխատել։

Հրաշալի միտք է, եթե պատկերացնենք, թե այսօր երիտասարդ կին մասնագետներն ինչպիսի երկընտրանքի առաջ են հայտնվում։ Երբ հաճախ չգիտեն, թե ինչի՞ն նախապատվություն տալ. հաջորդ երեխան ունենա՞լ, թե՞ մտածել աշխատանքային կարիերայի մասին։ Իսկ վերջինս մեր օրերում ավելի շատ սոցիալական, առավել որոշակի՝ օրվա հացի հարց է լուծում նաեւ։

Որովհետեւ շատ երիտասարդ ընտանիքներում հաջորդ երեխան ունենալը պարզապես շռայլություն է (առաջինը չենք հաշվում, դա պարտադիր է համարյա բոլոր ընտանիքներում), քանի որ մայրը ստիպված է դուրս գալ աշխատանքից ու չմասնակցել ընտանիքը կերակրելու գործին։

Իսկ այս օրինագծով, եթե այն կյանքի կոչվի, հարցի լուծումը որոշ առումով տրվում է։

Սակայն նույն այդ հարցին նայենք մեկ այլ դիտանկյունից, իսկ ավելի ճիշտ՝ պետական այլ կառույցի վարած քաղաքականության տեսանկյունից՝ քաղաքապետարանի եւ նրա իրավասության տակ գտնվող մանկապարտեզների։

Գիտե՞ք արդյոք, որ մեր մանկապարտեզներում աշխատանքային ժամն ավարտվում է ժամը հինգն անց կեսին։ Այսինքն՝ մինչ այս ժամն արդեն պետք Է երեխաներին վերցնեն մանկապարտեզից։

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930