Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Մարտիրոսյանը՝ 70-ից ավելի հայ հայտնիների՝ YouTube-ի պաշտոնական էջերը արգելափակվելու մասին. «Թող չփորձեն դիտումներն ու հավանությունները ստանալ խարդախ ձեւերով». «Ժողովուրդ»

Նոյեմբեր 08,2017 12:09

Վերջերս 70-ից ավելի հայ հայտնիների՝ YouTube-ի պաշտոնական էջերը արգելափակվել են։ Նրանցից շատերը ոչ միայն չեն կարողանում վերականգնել իրենց էջերը, այլեւ, ոմանց բնորոշմամբ, չգիտեն՝ ինչն է արգելափակման պատճառը։ «Շատերիս էջերն են արգելափակվել, բայց մեզնից մի քանիսինը վերականգնվել է։ Հուսանք՝ մյուսներինը եւս կվերականգնվի։ Այնտեղ իմ տարիների կատարած աշխատանքն է ներկայացված, եւ եթե հարցը չլուծվի, ամբողջ աշխատանքս հնարավոր է՝ կորչի։ Պատկերացում անգամ չունեմ, թե ինչը կարող էր լինել մեր պաշտոնական էջերը արգելափակելու պատճառը»,- ասել է երգչուհի Սոնա Շահգելդյանը, ով եւս հայտնվել է YouTube -ի թիրախում։ «Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։

– Սամվե՛լ, ի՞նչը կարող է լինել յոթ տասնյակ աստղերի յութուբյան էջերի արգելափակման հիմնական պատճառը։ Դուք Ձեր տարբերակը ունե՞ք։

– Ամենահավանական պատճառն այն է, որ այդ անձանց յութուբյան էջերի գործարկման ժամանակ օգտագործվել են խարդախ մեթոդներ՝ դիտումներ եւ հավանություններ հավաքելու համար։  YouTube-ն արգելում է դրանք։ Հնարավոր է նաեւ, որ YouTube-ն ավելի է լրջացրել մոտեցումները։

Բացի այդ՝ շատերը գումար վաստակելու համար օգտագործում են միջնորդ գովազդային հարթակներ։ Նման խոշորագույն հարթակներից մեկը օրեր առաջ փակվեց։ Միգուցե այնտե՞ղ էլ կար խնդիր։ Բայց սա ընդամենը վարկած Է։ Կարող է համընկնում լինել։

– Եվ վերջում՝ բացի այն, որ ոչ վստահելի մարդկանց չի կարելի հանձնել յութուբյան ալիքները, էլի ի՞նչ խորհուրդներ կտաք հայտնիներին՝ արգելափակումները կանխելու համար։

– Ամենակարեւորը՝ թող չփորձեն դիտումներն ու հավանությունները ստանալ խարդախ ձեւերով։ Դա ամենավտանգավորն է։ «Լայքերի» ու դիտումների լցոնումը կարող է բոլորի վրա վատ անդրադառնալ, լավագույն դեպքում YouTube -ը նվազեցնում է դիտումները, վատագույն դեպքում՝ արգելափակում։

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930