Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ի հողերը օտարերկրացիներին չեն պատկանի. Փոփոխություններ հողային օրենսգրքում

Նոյեմբեր 08,2017 11:55

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր առանց «դեմ» եւ «ձեռնպահի»  ընդունեց կառավարության առաջարկը` ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին: Հարցն ավելի վաղ էր քննվել: Պատգամավորներն առաջարկներ էին արել եւ վերադարձրել կառավարությանը: Կառավարությունն էլ ընդառաջ էր գնացել այդ առաջարկներին:

Նոր խմբագրմամբ, այսուհետ հողամասն անցնում է համայնքի սեփականությանը, եթե այն հարկադիր կարգով չի օտարվել երրորդ անձանց, եւ նախկին սեփականատիրոջը հատուցվել է հողի արժեքը: Այս փոփոխությունն առաջարկվել է`նկատի ունենալով, որ ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների`հողամասի նկատմամբ իրավունքը:

2015 թվականի խմբագրությամբ՝ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք: Իսկ Հատուկ կարգավիճակ ունեցող անձանց համար, բացառություն է սահմանված: Վերլուծությունը ցույց է տվել, որ ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ ստացած անձինք միայն գյուղատնտեսական հողերի նկատմամբ կարող են ձեռք բերել սեփականության իրավունք: Սակայն, ՀՀ օրենսդրությամբ կարգավորված չէ հատուկ կացության կարգավիճակի ժամկետը լրանալուց հետո այն չտրամադրելու, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացի հանդիսացած եւ քաղաքացիությունը դադարեցված անձանց սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողերի հետագա իրավական կարգավիճակը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930