Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում բոլոր ապրանքատեսակների գները այս հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բարձրացել են. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 08,2017 11:52

Հայաստանում բոլոր ապրանքատեսակների գները այս հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բարձրացել են։ Ասել է, թե գնաճային ճնշումը չի նահանջում։ Բայց կայուն գնաճի ֆոնին չի բարձրանում մարդկանց ո՛չ աշխատավարձը եւ ո՛չ էլ կենսաթոշակը։

Այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, մեր հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 1.3 տոկոս գնաճ։ Այն հիմնականում պայմանավորվել է մսի, ձկան եւ ծովամթերքի, կաթնամթերքի, պանրի եւ ձվի, յուղերի եւ ճարպերի, բանջարեղենի 1.3-11.8 տոկոս գնաճով։

Օրինակ՝ բանջարեղենի շուկայում այս տարվա հոկտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 13.6 տոկոս, իսկ այս սեպտեմբերի համեմատ՝ 11.8 տոկոս գնաճ։ Նշենք, որ յուղերի եւ ճարպերի շուկայում այս հոկտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 13.1 տոկոս, իսկ այս սեպտեմբերի համեմատ՝ 5.6 տոկոս գնաճ։

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ այս հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, միայն բանջարեղենի եւ առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող կարագի ընդհանուր գնաճը կազմել է 11.8 տոկոս։

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ նաեւ, որ այն հիմնականում պայմանավորվել է կարագի 12.3 տոկոս գնաճով։ Ի դեպ, այս տարվա հոկտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, միայն կարագի շուկայում արձանագրվել է 38.9 տոկոս գնաճ։

Սյունե ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930