Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը 2018թ. առանձին խմբագրություն կբացի, որը կգրի հասարակական-քաղաքական նորություններ երեխաների համար, հայտնում է medusa.io-ն:
ՏԱՍՍ-ից պարզաբանել են, որ խոսքը «մանկական խմբագրության» մասին է, որը կհավաքի «ռուսական և համաշխարհային առավել հետաքրքիր և կարևոր նորությունները դպրոցականների համար» և կգրի նրանց համար «հասանելի և հասկանալի լեզվով»:
Ռուսաստանի 2018-2020թթ. բյուջեում նախատեսվում է տարեկան ՏԱՍՍ-ին հատկացնել 70 մլն ռուբլի՝ «8-16 տարեկան երեխաների համար հասարակական-քաղաքական ուղղվածության մասնագիտացված ալիք» բացելու համար:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ