Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքի խախտմամբ հաշմանդամության 3-րդ կարգ ստացած անձը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ վերափորձաքննվեց ու ստացավ հաշմանդամության 2-րդ կարգ

Նոյեմբեր 08,2017 11:28

Հաշմանդամության 3-րդ կարգ ունեցող Ս. Շարմազանովին 2017 թ. հուլիսի 11-ին վերափորձաքննել ու կրկին հաշմանդամության 3-րդ կարգ են սահմանել: Սակայն նրա ունեցած առողջական խնդիրների դեպքում պետք է սահմանվեր հաշմանդամության 2-րդ կարգ: Ս. Շարմազանովի քույրը, դիմելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, հայտնել է, որ տարիների ընթացքում նրա առողջական վիճակը ոչ միայն չի բարելավվել, այլ ավելի է վատթարացել: Այժմ նրա մոտ օրգանիզմի ֆունկցիաների այնպիսի խանգարումներ են առկա, որոնք համապատասխանում են «Բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված 2-րդ աստիճանի կարողությունների սահմանափակումներին:

Հաշմադամության 3-րդ կարգ տրամադրելու մասին որոշմամբ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը չի ապահովել օբյեկտիվ քննարկում, չի ուսումնասիրել գործում առկա բոլոր ապացույցներն ու պատշաճ ուշադրության չի արժանացրել Ս. Շարմազանովի առողջական բոլոր խնդիրները: Ավելին՝ այդ որոշմամբ ոչ մի կերպ չի հիմնավորել հաշմանդամության 2-րդ կարգին համապատասխանող խանգարումներ ունեցող անձի դեպքում հաշմանդամության 3-րդ կարգ սահմանելը: Սրանով Հանձնաժողովը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի՝ փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկում ապահովելու վերաբերյալ դրույթները: Հաշվի առնելով վերոգրյալ խախտումները՝ Ս. Շարմազանովը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ բողոքարկել է հաշմանդամության 3-րդ կարգ սահմանելու՝ 2017 թ. հուլիսի 11-ի որոշումը: Դրա արդյունքում ԲՍՓ գործակալությունը վերափորձաքննել ու Ս. Շարմազանովին 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչել:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930