Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի բնակչության թվաքանակը նվազում է եւ գտնվում է ժողովրդագրական ծերացման շեմին. «Հրապարակ»

Նոյեմբեր 08,2017 11:22

Հայաստանի բնակչության թվաքանակը նվազում է եւ գտնվում է ժողովրդագրական ծերացման շեմին: Սա ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության ախտորոշումն է, որը ներկայացված է այս կառույցի կողմից օրերս (նոյեմբերի 1-ին) հրապարակված «Հայաստանի կանայք եւ տղամարդիկ 2017» վիճակագրական գրքույկում: ՀՀ բնակչությունը, ըստ այդմ, բնութագրվում է թվաքանակի նվազումով՝ պայմանավորված ծնելիության ցածր եւ արտագաղթի բարձր մակարդակով: 2007 եւ 2017թթ. միջակայքում բնակչության թվաքանակը 3 մլն․ 117 հազարից նվազել է 2 մլն․ 986 հազարի: Մասնավորապես՝ Երեւանում ապրում է ՀՀ բնակչության 36,6 տոկոսը, որոնցից 578 հազար 682-ը կանայք են, 497 հազար 159-ը՝ տղամարդիկ: Ինչպես պարզում ենք գրքույկի ուսումնասիրությունից, ամենաքիչ բնակչություն ունեցող մարզը Վայոց Ձորն է՝ 1,7 տոկոս բնակչությամբ:

Այստեղ նույնպես կանայք թվաքանակով գերազանցում են տղամարդկանց՝ 25 հազ. 975 կին է ապրում, 24 հազ. 305 տղամարդ: Մայրաքաղաքից հետո ամենաշատ բնակչությամբ մարզն Արմավիրն է՝ 8,9 տոկոս, հետո՝ Արարատը՝ 8,7, այնուհետ՝ Կոտայքը՝ 8,5 տոկոս բնակչությամբ: Այս մարզերում էլ կանայք գերակշռում են տղամարդկանց: Քաղաքային բնակչությունը, այսպիսով, կազմում է 1 միլիոն 901 հազ. 453 մարդ (63,7 տոկոս), գյուղականը՝ 1 միլիոն 84 հազ. 698 մարդ (36,3 տոկոս), որից քաղաքային բնակչության 1 միլիոն 170 հազ. 358-ը կին է, 884 հազ. 68-ը՝ տղամարդ: Գյուղական բնակչության 549 հազար 995-ը կին է, 534 հազար 703-ը՝ տղամարդ: Ինչպես տեսնում ենք, ՀՀ բնակչության թվաքանակում կանանց տոկոսն ավելի մեծ է, քան տղամարդկանց: Ամենաքիչ կանայք բնակվում են Գեղարքունիքի մարզում, որտեղ նրանց թիվը 115 հազ. 59 է, տղամարդկանց թիվը՝ 115 հազ. 656:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930