Լրահոս
Օրվա լրահոսը

Դոլարը արժևորման փուլ է մտել. Ինչ սպասել առաջիկայում. «Հայոց Աշխարհ»

Նոյեմբեր 08,2017 11:06

Տեւական ժամանակ լողալով 480 դրամից ներքեւ՝ վերջին շրջանում Հայաստանի արժութային շուկայում դոլարը սկսել է սահուն արժեւորվել։ Նախորդ մեկ ամսվա ընթացքում ամերիկյան արժույթի դիրքերը հասցրել են ամրապնդվել 8¬9 նիշով։

Եթե հոկտեմբերի սկզբին դոլարի գինը տատանվում էր 477-479 դրամի շրջակայքում, ապա այժմ հասել է 486,5¬487,5¬ի։ Առանձին փոխանակման կետերում ամերիկյան արժույթը առաջարկվում է նաեւ 488 դրամով։

Թեեւ մեկ ամսվա համար սա մեծ տատանում չէ, այնուհանդերձ ակնհայտ է, որ դոլարը մտել է թանկացման փուլ։ Այդ միտումը առաջիկայում ըստ էության կպահպանվի։
Ի տարբերություն ամերիկյան արժույթի, եվրոյի փոխարժեքը նույն ժամանակահատվածում հիմնականում կայուն վարքագիծ է դրսեւորել։

Ինչպես մեկ ամիս առաջ, այնպես էլ այժմ եվրոյի գինը 560¬565 դրամի միջակայքում է։
Քիչ թե շատ զգալի փոփոխություններ չեն արձանագրվել նաեւ ռուբլու դեպքում։ Ռուսական արժույթի փոխարժեքը ներքին շուկայում ինչպես մեկ ամիս առաջ, այնպես էլ այժմ 8,2¬8,3 դրամի սահմաններում է։ Դա ուղղակիորեն փոխկապակցված է հիմնականում Ռուսաստանի ֆինանսական միջավայրում տեղի ունեցող դրսեւորումների հետ։

Ակնհայտ է, որ վերջին շրջանում արժութային շուկայի դրսեւորումները վերաբերում են հիմնականում դոլարին։ Սա նշանակում է, որ մեծացել է ամերիկյան արժույթի պահանջակը, կամ նվազել է առաջարկը։

Թե այդ գործոններից հատկապես ո՞րն է եղել դոլարի թանկացման պատճառը, դժվար է ասել։ Ամեն դեպքում պետք է ենթադրել, որ ամերիկյան արժույթի թանկացման վրա ազդել է թե՛ մեկը, թե՛ մյուսը։

Ըստ էության, սկսել է զգացնել տալ սեզոնայնության գործոնը։ Այս շրջանում՝ կապված տարեվերջյան գնումների աշխուժացման հետ, աստիճանաբար ակտիվանում է ներմուծումը՝ մեծացնելով արժույթի նկատմամբ ներկայացվող պահանջարկը։
Մյուս կողմից՝ վերջին շրջանում նկատվում են որոշակի դրսեւորումներ՝ արտաքին հատվածից ստացվող տարադրամային մուտքերի հետ կապված։ Թեեւ շարունակում է բարձր լինել արտահանումը, այնուհանդերձ այս ոլորտից վերջին ամիսներին սկսել է ավելի քիչ արտարժույթ մտնել Հայաստան։

Նման միտում արձանագրվեց մասնավորապես սեպտեմբերին. այդ ամսին արտահանումից ստացված տարադրամային մուտքերը գրեթե 20 մլն դոլարով պակասել են՝ պայմանավորված նրանով, որ 10 տոկոսով կրճատվեցին մատակարարումները արտաքին շուկաներ։ Փոխարենը շարունակել է ավելանալ ներմուծումը։ 70 մլն դոլարով ավելի շատ ապրանք է ներկրվել Հայաստան։

Նկատվել է նաեւ ֆինանսական հատվածից փոխանցվող ճնշման մեծացում։ ոսքը մասնավորապես արտաքին եւ ներքին փոխանցումների մասին է։

Թեեւ ֆիզիկական անձինք շարունակում են ավելի շատ գումարներ ուղարկել Հայաստան, այնուհանդերձ դա ուղեկցվում է արտահոսքի ավելացմամբ։ Սեպտեմբերին տրանսֆերտների զուտ ներհոսքը նույնիսկ զիջել է նախորդ տարվա մակարդակը։

Պահպանվել է արտահոսքի բարձր տեմպը հատկապես դեպի ԱՄՆ։ Այդ ամիսն աննախադեպ մեծ քանակությամբ տարադրամ է փոխանցվել Հայաստանից Միացյալ Նահանգներ։ Այն կազմել է գրեթե 17,5 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 11 միլիոնով։

Ս. Բեգլարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930