Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Թոքմաջյան. «Ամբողջությամբ տարկետման բացառումը կարող է որոշ ուղղություններում գիտակրթական փորձի անընդհատության խանգարումներ առաջացնել». «Հրապարակ»

Նոյեմբեր 08,2017 11:01

Հարցազրույց Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի նախկին ռեկտոր, ներկայում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Հովհաննես Թոքմաջյանի հետ։

Պարոն Թոքմաջյան, Դուք ԱԺ առաջին գումարման խորհրդարանում «Հայրենիք» խմբակցության կազմում դեմ եք քվեարկել տարկետման վերացման նախագծին, շարունակո՞ւմ եք մնալ նույն կարծիքին՝ նաեւ ելնելով Ձեր ռեկտորական փորձից:

-Բա ես հո ամեն օր կարծիք չե՞մ փոխում:

Դե, 20 տարի է անցել դրանից հետո:

-Ես կարծում եմ, որ հայրենիքին ծառայելու հնարավորությունն ամեն մեկն ունի՝ յուրաքանչյուրն իր տեղում: Այս նախագծում կան շատ դրական բաներ, այդ թվում՝ «Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերը, որոնց ջատագովներից եմ նաեւ ես: Որ երիտասարդ կադրերը, որոնք ուզում են սպայական կոչում ստանալ, կարողանան ուսմանը զուգահեռ դա անել: Միեւնույն ժամանակ կարծում եմ, որ ամբողջությամբ տարկետման բացառումը կարող է որոշ ուղղություններում գիտակրթական փորձի անընդհատության խանգարումներ առաջացնել:

Այն ժամանակ այս օրենքը խորհրդարան էր բերել Վազգեն Սարգսյանը, որը ձեռքը սեղանին խփելով՝ պահանջում էր վերացնել տարկետումը: Հիշո՞ւմ եք՝ այն ժամանակվա ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը կտրականապես դեմ էր եւ հրաժարական տվեց: Ի՞նչ մթնոլորտ էր այն ժամանակ եւ հիմա:

-Մոտեցումները նույնն էին, նույնը՝ երկու ճամբար կար, լրիվ նույնն էին փաստարկները եւ մտահոգությունները. բոլորն ունեին իրենց օբյեկտիվ եւ սուբյեկտիվ կողմերը։ Մոտեցման հարց էր, եւ մեր խմբակցությունը՝ Էդուարդ Եգորյանի գլխավորությամբ, մեր դիրքորոշումն արտահայտեցինք հօգուտ տարկետման պահպանման: Վազգենը մեզնից նեղացավ, բայց դա մեզ համար սկզբունքային խնդիր էր, եւ մենք քվեարկեցինք այնպես, ինչպես քվեարկեցինք: Ուղղակի այն ժամանակ մի քիչ ուրիշ էր նրանով, որ էդ բոլորն այսքան ֆորմալիզացված չէր:

Անի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930