Լրահոս
Օրվա լրահոսը

Մնում է կռահել, թե այդ ժամանակ ԱԺ ցանկապատների տակ քանի՞ ուսանող կլինի կանգնած. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 08,2017 10:44

Ճիշտ են դասադուլ անող ուսանողները, երբ ասում են, որ խնդիրը բանակ գնալ-չգնալը չէ։ Խնդիրն այն է, որ իշխանությունները հերթական անգամ ռազմահայրենասիրական կոչերի ծխածածկույթի տակ փորձում են չնկատելու տալ այն իրականությունը, որ տիրում է բանակում ծառայելու ոլորտում: Արտոնյալները չեն ծառայել եւ շարունակում են չծառայել բանակում: Եվ այս իրականությունը չի փոխվելու Վիգեն Սարգսյանի բերած օրենքի ընդունումից հետո: Եվ այս գիտակցումն է, որ մարդկանց շրջանում ընդվզում է առաջացնում:

Ինչքան հեռու կգնա այս շարժումը, դժվար է ասել: Պարզ է, որ հիմա ԱԱԾ, ՊՆ, ոստիկանության աշխատակիցները, բուհական ղեկավարները «բացատրական աշխատանքներ» են տանում ուսանողների հետ, անհանգստացած այն փաստից, որ մի փոքրիկ խումբ ուսանողները վեր են ածվել բավական մեծ մի խմբի:

Թե ինչպիսի արդյունքներ կտա այս աշխատանքը, հիմա դժվար է ասել: Դա կերեւա առաջիկա օրերին: Բայց ակնհայտ է, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցումից առաջ, նախագծի շուրջ հաստատված մթնոլորտը վերջնականորեն փչացել է եւ սա իր արտահայտությունը կունենա խորհրդարանական սպասվող քննարկումների վրա:

Ի վերջո, ԱԺ-ում առաջին ընթերցման ժամանակ Վիգեն Սարգսյանը վերջինը խոսեց, ու եզրափակիչ ելույթի մեծ մասը նվիրեց «Ելք» խմբակցության դեմ հարձակումներին: «Ելքը» պատասխանելու հնարավորություն կունենա միայն երկրորդ ընթերցման ժամանակ, եւ մեծ է հավանականությունը, որ կօգտվի այդ հնարավորությունից: Մնում է կռահել, թե այդ ժամանակ ԱԺ ցանկապատների տակ քանի՞ ուսանող կլինի կանգնած:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930