Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի կոմունիստներն այդպես էլ ոչ մի դաս չքաղեցին անցած 20-25 տարիներին. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 08,2017 10:34

Մեր երկրի ներքաղաքական անցուդարձը, բնականաբար, չի սահմանափակվում միայն խորհրդարանական ուժերի կամ համեմատաբար խոշոր ու ազդեցիկ կուսակցությունների գործունեությամբ: Այսպես ասենք՝ «մանրակուսակցական» հատվածում էլ որոշակի անցուդարձ արձանագրվում է:

Երեկ, թերեւս ամսաթիվը նկատի ունենալով, ակտիվության նշաններ ցույց տվեցին Հայաստանի կոմկուսի ներկայացուցիչները:

ՀԿԿ-ում, ինչպես հայտնի է, ղեկավարի փոփոխություն է հասունանում, ավելի ճիշտ՝ փոփոխությունն արդեն գրեթե կայացած փաստ է: Առաջին քարտուղարի, այսինքն՝ կուսակցության փաստացի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Երջանիկ Ղազարյանը:

Երեկ նա մի քանի հայտարարություն արեց 100 տարի առաջվա եւ փոքր-ինչ ավելի մոտ ժամանակների հետ կապված: Մասնավորապես. «Հոկտեմբերի տոնը ոչ թե անցյալի տոնն է, այլ ապագայի տոնն է. մարդկության ապագան սոցիալիզմն է, միայն սոցիալիզմն է փրկելու աշխարհը, եւ միայն այդ պարագայում մարդկությունը հնարավորություն ունի զարգանալ: Խորհրդային համակարգը միակ համակարգն է, որտեղ որոշում էր աշխատանքի ուժը, ոչ թե կապիտալի ուժը»:

Նա բնականաբար ասաց, որ կապիտալիստական համակարգը նեխած է, կոմունիստական բնորոշ մոտեցմամբ հայտարարեց. «Վայրահաչողները ասում են, թե դա անցյալ է, կարոտախտ է, սակայն կարոտը ախտ չի լինում, քանի որ կարոտում են լավ բանի» եւ այսպես շարունակ:

Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանի կոմունիստներն այդպես էլ ոչ մի դաս չքաղեցին անցած 20-25 տարիներին, որ լուսահոգի Սերգեյ Բադալյանից հետո այս կազմակերպությունն ուղղակի շարունակական հետընթացից այդպես էլ դուրս չեկավ ու, ի վերջո, մնացել է անցյալ դարի 70-80-ական թվականներում:

Նման էկզոտիկան, կարծում ենք, լավ իրացվում է «Վերնիսաժում»՝ կրծքանշանների կամ Լենինի պատկերով մատրյոշկաների տեսքով:

Ա. Հակոբյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930