Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն`ընտանեկան բիզնես (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»

Նոյեմբեր 08,2017 10:32

Настоящее время-ի (Current Time) թղթակցին տված բացառիկ հարցազրույցում ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմաիլովան անդրադարձել էԱլիևների ընտանիքի մասնակցությամբ աղմկահարույց կոռուպցիոն սկանդալի մանարամասներին:

Վերջին տասնամյակների ընթացքում արտաքուստ վերափոխված Բաքուն այցելուներին առաջին հայացքից արևմտյան քաղաք է հիշեցնում, որտեղ նկատելի է եվրաինտեգրման մարտահրավերները արագորեն հաղթահարելու ձգտումը:

Նմանատիպ շինությունները շատ են հատկապես Բաքվի կենտրոնական հատվածում, որտեղ որոշ փողոցների անվանումներն անգամ միայն անգլերենով են:

Այս ամենը, սակայն՝ զուտ արտաքուստ: Իրականում, Ադրբեջանը աշխարհի ամենակոռումպացված երկրների շարքում է, որտեղ բացակայում է խոսքի և մամուլի ազատությունն ու քննադատական մտքի ցանկացած դրսևորում պատժվում է ազատազրկմամբ:

Շարունակելով իր հոր`Հեյդար Ալիևի ավանդույթները, Իլհամը նույնպես նախընտրում է իր ընտանիքի անմիջական վերահսկողության տակ պահել իշխանության լծակներն ու գրեթե ամեն ինչ:

2016 թվականին անցկացված հանրաքվեից հետո Ադրբեջանում ավելացավ փոխնախագահի պաշտոնը, որը Իլհամ Ալիևը փոխանցեց իր կնոջը` Միհրիբան Ալիևային, իսկ նրանց ավագ դուստրը նշանակվեց Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի տնօրենի պաշտոնում:

«2008 թվականից սկսած`օտարերկրյա ներդրումների մեծ հոսքի շնորհիվ Ադրբեջան է մտել շուրջ 130 մլրդ. դոլար, սակայն ,անհասկանալի է, թե ուր են գնացել այդ գումարները», – ասում է հետաքննող լրագրող Խադիջա Իսմաիլովան:

Վահե Օհանյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930