Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սարգսյան-Նեթանյահու հանդիպման հեռանկարը. «Ժամանակ»

Նոյեմբեր 08,2017 10:24

Թել Ավիվում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի և Իսրայելի վարչապետի հանդիպումը: Բենիամին Նեթանյահուն և Էդվարդ Նալբանդյանը քննարկել են երկկողմ գործակցության հեռանկարները: Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ պատրաստ են ընդլայնել Հայաստանի հետ կապերը, և դրանք ունեն բավականին մեծ ներուժ:

Ընդհանուր, գրեթե ստանդարտ դիվանագիտական ձևակերպումների ներքո հայ-իսրայելական վերջին շրջանի որոշակի ակտիվացում արձանագրող շփումները, ինչ խոսք, իսկապես կարևոր են: Մյուս կողմից, իհարկե, դրանք առայժմ հրապարակային մակարդակում ընդամենը արարողակարգային դիվանագիտության շրջանակում են, իսկ ոչ հրապարակային մակարդակում դեռևս տեսանելի չէ հայ-իսրայելական գործակցության, այսպես ասած, որակապես նոր մակարդակ: Մյուս կողմից՝ իհարկե, խոշոր հաշվով, տեղի է ունեցել երկու փոխայցելություն՝ ամռանը Հայաստան է այցելել Իսրայելի տարածաշրջանային գործակցության նախարարը, դա հուլիսի վերջին էր, իսկ այժմ Թել Ավիվ է մեկնում Հայաստանի արտաքին գործերի նախարարը: Աննախադեպը ահա այս դինամիկան է, ինչը մի կողմից անկասկած կարևոր է, մյուս կողմից՝ վկայում է, թե ինչպիսի աննախադեպ ցածր կամ պասիվ մակարդակ է եղել երկու երկրների հարաբերության մասով:

Կարևոր հարցն այստեղ այն է, թե արդյո՞ք Երևանն ու Թել Ավիվը պարզապես իրավիճակից ելնելով որոշել են լրացնել բացը, թե՞ կա շատ կոնկրետ խնդիր կամ բովանդակություն, որի շուրջ տեղի է ունենում երկկողմ շփումների ակտիվացումը: Նալբանդյանը Նեթանյահուին է փոխանցել Սերժ Սարգսյանի ողջույնները, ինչը հնարավոր է գնահատել որպես Իսրայելի տարածաշրջանային գործակցության նախարարի այցի ընթացքում փոքրիկ խնդրահարույց նրբերանգի, այսպես ասած, սպառում:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930