Բելգիացի տենոր Աքսել Էվըրարթը «Առավոտի» հետ զրույցում, թվարկելով իր պրոֆեսորներին, հատկապես առանձնացրեց Սեդա Բարուրյանին, որն էլ երիտասարդ երգչի հետաքրքրությունն է առաջացրել հայկական մշակույթի հանդեպ: Արդեն հանրահայտ տենորի ձեւակերպմամբ՝ իր ուսուցիչ Սեդա ¥Բարուրյան) Դել Գրանդեն մեծանուն սոպրանո էր, որը բեմ էր բարձրացել աշխարհի հեղինակավոր թատրոններում: Աքսել Էվըրարթը պատմեց նաեւ, որ Դել Գրանդեն ոչ միայն ձայնի եւ տեխնիկայի վրա էր աշխատում, այլեւ յուրաքանչյուր դերերգի, ու մանրակրկիտ ներկայացնում էր օպերան, ինչից շահում էին դերերգն ու մատուցման կերպը։
Այսօր էլ բելգիացի տենորը տպավորված է հայաստանյան օպերային ձայներով, որոնց ներկայությամբ իրեն զգում է յուրատեսակ միջավայրում՝ ինչպես ձայների դրախտում:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
07.11.2017