Ադրբեջանն իր՝ միասեռականների դեմ ուղղված մոտեցումներով գնում է դեպի միջնադար, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նշել է Միացյալ Նահանգների կոնգրեսական Ֆրանք Փալոնը.
«Ադրբեջանում խորանում են դեպի միապետություն տանող գործընթացները, դա Հայաստանի ճիշտ հակառակն է, Ադրբեջանը միապետություն է դառնում»:
Ֆրանք Փալոնի խոսքով, 40 կոնգրեսականների հետ միասին ինքը վերջերս կարեւոր նախաձեռնության է միացել, կոչ անելով պետքարտուղար Թիլերսոնին պաշտոնապես հայտարարություն անել Ադրբեջանում սեռական փոքրամասնությունների իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ: Անդրադառնալով նախորդ ամիս Ադրբեջանում 80-ից ավելի սեռական փոքրամասնությունների ներկայացուցչի ձերբակալմանը, կոնգրեսականը նշում է.
«Դա ինձ հիշեցնում է Ռուսաստանի իրավիճակը: Դա հենց այն է, ինչ անում են միապետները՝ ընդդիմանալով ցանկացած տեսակի առաջադեմ գաղափարների եւ առաջադիմությանն ընդհանրապես»:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում: