Լրահոս
Օրվա լրահոսը

«Գտնվել հերոսների կողքին, ծառայել հայրենիքին նրանց հետ` սա բացառիկ զգացողություն է». Վիգեն Սարգսյան

Նոյեմբեր 07,2017 21:30

Զինված ուժերի հատուկ նշանակության զորամասերից մեկում նոյեմբերի 7-ին նշվել է հետախուզության զորքերի կազմավորման 25-րդ տարեդարձը։ Տոնական միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, բարձրաստիճան զինվորականներ, հետախուզության վետերաններ, զինծառայողների հարազատներ:

Ողջունելով և շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բարձր է գնահատել խաղաղության պահպանման գործում հետախույզների ավանդը՝ նկատելով, որ աշխարհի բոլոր բանակներում կա «հետախուզական լեգենդ» հասկացություն։ Սա այն պատմություններն են, որոնց իրապատում սյուժեներն ու հերոսները ոգեշնչում են, մղում քաջության ու խիզախության։

«Մեր իրականության մեջ այդ պատմությունների հերոսներն անմիջականորեն մեր կողքին են։ Նրանք Արցախյան պատերազմի մասնակից հետախույզներն են, նրանց արժանի հետնորդները, ապրիլյան պատերազմում վճռական դեր խաղացած հատուկ նշանակության ջոկատայինները և ամեն օր սահմանին հակառակորդին զսպող, նրա թիկունքում նպատակային  գործողություններ իրականացնող մեր տղաները։ Գտնվել հերոսների կողքին, ծառայել հայրենիքին նրանց հետ` սա բացառիկ զգացողություն է, որը և՛ ոգեշնչող է, և՛ պարտավորեցնող», -ընդգծել է Վիգեն Սարգսյանը։

Պաշտպանության նախարարը նաև վերհիշել և արժևորել է զորատեսակի անցած 25-ամյա դժվարին, բայց և պատվաբեր ճանապարհը կերտած այն հետախույզներին, ովքեր ընկել են մարտական առաջադրանքներ կատարելիս։ Նախարարի առաջարկով նրանց հիշատակը հարգվեց մեկ րոպե լռությամբ։

«Բնականաբար, չբարձրաձայնելով շատ ու շատ մանրամասներ, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ՝ դժվարին ու կարևոր ծառայության համար, որի շնորհիվ հակառակորդի ու մեր բոլոր չարակամների հեռագնա ծրագրերը հօդս են ցնդել և հօդս են ցնդելու ապագայում»,- նշել է Վիգեն Սարգսյանը՝ հետախույզներին մաղթելով բազում հաղթական ակնթարթներ ու հպարտության առիթներ մասնագիտական պատվաբեր գործունեության մեջ։

Միջոցառման շրջանակում հետախուզական զորքերի մի շարք զինծառայողներ խրախուսվել են գերատեսչական մեդալներով և պատվոգրերով:

Տոնական միջոցառման հյուրերը ծանոթացել են հետախույզների զինանոցում առկա սպառազինությանը, հանդերձանքին, կապի և դիտարկման միջոցներին, հետևել հետախուզական ստորաբաժանումների ցուցադրական ելույթներին։

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930