Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի մոտ քննարկվել են աղբահանության ոլորտի բարեփոխումները

Նոյեմբեր 07,2017 20:20

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են աղբահանության ոլորտի բարեփոխումներին վերաբերող հարցեր: Ներկայացվել են, մասնավորապես, Հայաստանում աղբահանության և սանիտարական մաքրման բնագավառներում օրենսդրական դաշտի բարելավման ու աղբահանության պատշաճ ձևով կազմակերպման վերաբերյալ առաջարկություններ՝ մշակված ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի կողմից:

ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությունների հիմնական նպատակն աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման որակի բարձրացումն է, կառավարման կայուն համակարգի ձևավորումը, հանրապետության բոլոր համայնքների ընդգրկումն այդ համակարգում, աղբահանության համարժեք սակագնի սահմանումը, կոշտ կենցաղային թափոնների կառավարման աշխատանքների արդյունավետ իրականացումը, բնապահպանական խնդիրների լուծումը, վարչական պատասխանատվության միջոցների առավել հստակեցումը և այլն:

Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբի ձևաչափով մեկ շաբաթում քննարկել առաջարկվող օրենսդրական փոփոխությունները, ամփոփել բոլոր առաջարկությունները, այնուհետև համատեղ աշխատել ոլորտային փորձագետների հետ՝ համապատասխան վերլուծություն և գնահատական ունենալու համար:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930