Նոյեմբերի 5-ին Իջեւանի տարածաշրջանի Այգեհովիտ համայնքում կայացան ավագանու ընտրություններ: Ավագանու 9 տեղի համար գրանցված էր 9 թեկնածու, այդ պատճառով ընտրողները հետաքրքրված չէին ընտրություններով: Թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ Այգեհովտի 2643 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 534-ը:
Ավագանու թեկնածուներից ամենաքիչ քվեն`27, ստացել է ՀՀԿ անդամ, ՀՀԿ-ի կողմից որպես թեկնածու առաջադրված, Իջեւանի թիվ 5 միջնակարգ դպրոցի մանկավարժ Համլետ Մատինյանը, ով ընտրվել է համայնքի ավագանու անդամ: Սահմանամերձ Այգեհովիտ համայնքը 2016թ. հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 3552 բնակիչ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ